Բերում
կոմունա Ակերսհուսում, Նորվեգիա / From Wikipedia, the free encyclopedia
Բերում (նորվ.՝ Bærum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սանվիկա քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 192.32 կմ² տարածք[2][3]։
Բերում նորվ.՝ Bærum | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ակերսհուս | ||||
Վարչկենտրոն | Սանվիկա | ||||
Ամենաբարձր կետ | Vidvangshøgda?[1] | ||||
Օդ Ռեինսֆելդ | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2010) | 110381 (5 տեղ) | ||||
Տարածք | 192.32 (334 տեղ) | ||||
Սահմանակցում է | Ասքեր, Լիեր, Հուլե, Ռինգերիկե, Օսլո, Նեսոդեն և Ասկեր | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0219 | ||||
baerum.kommune.no | |||||
Բերում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին Օսլոյի արևմտյան կողմում։ Այստեղ է գտնվում Ֆրիտյոֆ Նանսենի առանձնատունը, որը համարվում է կոմունայի տեսարժան վայրերից մեկը։ Անվանումը թարգմանաբար նշանակում է լեռ։
Շրջանը եղել է մարդկային գործունեության վայր դեռևս նախնադարից։ Այստեղ հայտնաբերվել են նախնադարյան կենցաղային գործիքներ։ Այն մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում։ 17-րդ դարում Բերումում հայտնաբերվեց երկաթի հանքաքար, ինչը զգալիորեն նպաստեց տնտեսության առաջընթացին[4]։
Բերումը աշխարհագրորեն գտնվում է բարենպաստ տարածաշրջանում։ Ունի ելք դեպի ծով։ Բազմաթիվ ֆյորդերը, որոնց ափերը կազմված են բարձր ժայռերից, նպաստում են ծովից փչող քամիները կանխարգելելուն[4]։
Հարուստ է ֆաունայով և ֆլորայով։ Կոմունայի զգալի մասը պատված է կեչու և սոճու անտառներով, որտեղ ապրում են բազմաթիվ կենդանատեսակներ[4]։