Բրենդան Գլիսոն
From Wikipedia, the free encyclopedia
Բրենդան Գլիսոն (անգլ.՝ Brendan Gleeson; մարտի 29, 1955(1955-03-29)[1], Դուբլին, Իռլանդիա[1]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, ինչպես նաև ռեժիսոր, սցենարիստ և երաժիշտ ջութակահար (ջութակահար, մանդոլինահար)։
Բրենդան Գլիսոն անգլ.՝ Brendan Gleeson | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1955(1955-03-29)[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա[1] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և St. Joseph's Secondary C.B.S., Fairview? |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Մասնագիտություն | դերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Դոնալ Գլիսոն և Բրայան Գլիսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Դոնալ Գլիսոնի հայրը։
Բրենդան Գլիսոնը կինոյում նորամուտը նշել է բավականին ուշ՝ 34 տարեկանում, ոչ մեծ դեր խաղալով իռլանդական Ջիմ Շերիդանի «Դաշտ» դրամայում՝ 1990 թվականին։ Տարբեր ֆիլմերում Երկրորդ պլանի ոչ մեծ թվով դերերից հետո նրան նկատում է այն ժամանակ սկսնակ ռեժիսոր Մել Գիբսոնը և նրան առաջարկում է Հեմիշ Քեմփբելի դերը «Քաջ սիրտը» պատմական ռազմական դրամայում։ Դրանից էլ սկսվում է դերասանի կարիերան Հոլիվուդում։ «Գեներալը» ֆիլմում դերասանը ստանձնել է իռլանդացի հայտնի հանցագործ Մարտին Կեհիլի վառ կերպարը. այդ դերը նկատվել է քննադատների կողմից։ Շուտով Գլիսոնը սկսեց հայտնվել նաև հայտնի կինոռեժիսորների մեծ բյուջե ունեցող նախագծերում, ինչպիսիք են Ջոն Վուի «Առաքելությունն անիրագործելի է 2»-ը, Սթիվեն Սփիլբերգի «Արհեստական բանականություն»-ը, Դեննի Բոյլի «28 օր անց»-ը, Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը»-ը, Էնթոնի Մինգելի «Ցուրտ լեռը»-ը, Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա»-ը, Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն»-ը և, վերջապես, Հարրի Փոթեր ֆիլմաշարը, որտեղ նա խաղացել է հրաշագործ Ալաստորի «Ահեղ աչք» Գրյումի դերը։
Գլիսոնին համաշխարհային համբավ է բերել սև տրագիկոմեդիան՝ «Բրյուգայի հատակին ընկնելը», որտեղ դերասանը խաղացել է վարձու մարդասպանին Քենի դերը։ Կինոքննադատները Գլիսոնի կարիերայում լավագույնն են համարել այդ դերը, դա դերասանին արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի առաջին անվանակարգերին։ 2010 թվականին դերասանը կրկին առաջադրվել է նույն երկու մրցանակներում, ինչպես նաև «Էմմի» մրցանակ է ստացել «Լավագույն տղամարդու դեր հեռուստաֆիլմում» անվանակարգում՝ «Փոթորկին ընդառաջ» ֆիլմում[2] Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերի համար։ 2012 թվականին «Ոսկե գլոբուս» հերթական անվանակարգը իռլանդացի ոստիկան Ջերի Բոյլի դերն է բերում «Մի անգամ Իռլանդիայում» ֆիլմում։