հայ շախմատիստ From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Էդուարդի Սարգսյան (սեպտեմբերի 3, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ Աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող (2011 թվական), շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008, 2012 թվականներին) Հայաստանի հավաքականի կազմում։ 2022 թվականին դարձել է օլիմպիական փոխչեմպիոն։
Գաբրիել Սարգսյան | |
---|---|
Գաբրիել Սարգսյան | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 3, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ և գրոսմայստեր[1] |
Առավելագույն վարկանիշ | 2702 (դեկտեմբեր, 2015) |
Ներկայիս վարկանիշ | 2671 |
ՖԻԴԵ համար | 13300881 |
365chess | Gabriel_Sargissian |
Chesstempo համար | 187581 |
ICCF համար | 187581 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2014[2] և Շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ | |
Gabriel Sargissian Վիքիպահեստում |
Գաբրիել Սարգսյանը 1996 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն[3]։ Հայաստանի կրկնակի չեմպիոն է (2000 և 2003 թվականներին)[4], 2006 թվականին՝ Ռեյկյավիկի և Դուբայի միջազգային մրցաշարերի հաղթող[5]։
Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է համաշխարհային օլիմպիադայի հաղթող` 2006 թվականին՝ Թուրինում, 2008 թվականին՝ Դրեզդենում և 2012 թվականին՝ Ստամբուլում։ Առաջին հաղթանակի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[6], երկրորդի համար՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով[7], երրորդի համար՝ Պատվո շքանշանով։
Ընդամենը շախմատային օլիմպիադաներին մասնակցել է ութ անգամ[8]՝ բացի թիմային պարգևներից մեկ անգամ նվաճելով նաև անհատական ոսկե մեդալ (2008)։
2007 թվականին Սարգսյանը հաղթել է Զաֆրեի (Իսպանիա) մրցաշարում՝ 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր և մեկուկես միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից (Պոնոմարյով, Սաշիկիրան, Իվան Սոկոլով)[9]։
2008 թվականի դեկտեմբերին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1996 | 2270 | 2270 | 2270 | |||||||||||
1997 | 2335 | 2295 | 2335 | 2295 | ||||||||||
1998 | 2270 | 2290 | 2290 | 2270 | ||||||||||
1999 | 2422 | 2470 | 2470 | 2422 | ||||||||||
2000 | 2442 | 2474 | 2474 | 2474 | 2442 | |||||||||
2001 | 2520 | 2517 | 2514 | 2519 | 2520 | 2514 | ||||||||
2002 | 2515 | 2538 | 2538 | 2568 | 2568 | 2515 | ||||||||
2003 | 2577 | 2572 | 2600 | 2614 | 2614 | 2572 | ||||||||
2004 | 2618 | 2614 | 2617 | 2615 | 2618 | 2614 | ||||||||
2005 | 2602 | 2630 | 2611 | 2610 | 2630 | 2602 | ||||||||
2006 | 2603 | 2612 | 2667 | 2667 | 2667 | 2603 | ||||||||
2007 | 2658 | 2651 | 2667 | 2673 | 2673 | 2651 | ||||||||
2008 | 2676 | 2643 | 2660 | 2642 | 2676 | 2642 | ||||||||
2009 | 2677 | 2660 | 2667 | 2678 | 2676 | 2678 | 2660 | |||||||
2010 | 2680 | 2675 | 2677 | 2673 | 2677 | 2667 | 2680 | 2667 | ||||||
2011 | 2667 | 2676 | 2663 | 2663 | 2658 | 2671 | 2676 | 2658 | ||||||
2012 | 2683 | 2674 | 2679 | 2685 | 2693 | 2693 | 2692 | 2679 | 2666 | 2693 | 2666 | |||
2013 | 2666 | 2666 | 2666 | 2666 | 2667 | 2671 | 2671 | 2671 | 2671 | 2676 | 2676 | 2675 | 2676 | 2666 |
2014 | 2671 | 2671 | 2676 | 2684 | 2684 | 2686 | 2686 | 2686 | 2691 | 2690 | 2687 | 2687 | 2691 | 2671 |
2015 | 2668 | 2668 | 2668 | 2674 | 2673 | 2673 | 2673 | 2673 | 2679 | 2679 | 2689 | 2702 | 2702 | 2668 |
2016 | 2702 | 2702 | 2702 | 2693 | 2689 | 2679 | 2679 | 2670 | 2670 | 2670 | 2667 | 2667 | 2702 | 2667 |
2017 | 2667 | 2666 | 2666 | 2666 | 2650 | 2650 | 2652 | 2652 | 2652 | 2657 | 2655 | 2672 | 2672 | 2650 |
2018 | 2677 | 2677 | 2677 | 2680 | 2680 | 2680 | 2680 | 2680 | 2691 | 2691 | 2689 | 2689 | 2691 | 2677 |
2019 | 2689 | 2689 | 2689 | 2689 | 2681 | 2681 | 2681 | 2690 | 2690 | 2690 | 2685 | 2689 | 2690 | 2681 |
2020 | 2689 | 2689 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2689 | 2682 |
2021 | 2682 | 2682 | 2682 | 2670 | 2664 | 2681 | 2682 | 2664 | ||||||
2022 | 2681 | 2694 | 2696 | 2698 | 2711 | 2699 | 2711 | 2681 | ||||||
2023 | 2692 | 2686 | 2672 | 2692 | 2672 | |||||||||
2024 | 2671 | 2646 | 2671 | 2646 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.