Գաճաճ մոլորակ
From Wikipedia, the free encyclopedia
Գաճաճ կամ թզուկ մոլորակներ, համաձայն Միջազգային աստղագիտական միության, երկնային մարմին, որը՝
- պտտվում է Արեգակի շուրջ ուղեծրով,
- ունի բավարար զանգված, որպեսզի ձգողության ուժերի ազդեցության տակ պահպանվի հիդրոստատիկ հավասարակշռությունը և ունենա կլորին մոտ ձև,
- չի հանդիսանում մոլորակի արբանյակ[1][2],
- չի գերակայում իր ուղեծրի վրա (չի կարողանում մաքրել տարածությունը այլ մարմիններից)։
«Գաճաճ մոլորակ» անվանումը ընդունվել է 2006 թվականին Արեգակի շուրջ պտտվող մարմինների դասակարգման շրջանակներում։ Մարմինները, որոնք բավականին մեծ են, որպեսզի կարողանան մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը, սահմանվել են որպես մոլորակներ, իսկ ոչ բավարար մեծ մարմինները, որոնք դեռ չեն հասնում հիդրոստատիկ հավասարակշռության, որպես Արեգակնային համակարգի փոքր մարմիններ։
Գաճաճ մոլորակները միջանկյալ դիրք են գրավում այդ երկու կատեգորիաների միջև։ Այս սահմանումը մի կողմից հավանության արժանացավ, մյուս կողմից էլ քննադատության, և մինչ այժմ վիճարկվում է որոշ գիտնականների կողմից։
Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունված են հինգ գաճաճ մոլորակներ՝ Սերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Հովոն, սակայն ենթադրվում է, որ ամենաքիչը 40 մինչ այժմ հայտնի մարմիններ պատկանում են այս խմբին։
Գիտնականների գնահատականներով՝ կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ Կոյպերի գոտում և մինչև 2000 գաճաճ մոլորակներ՝ այս գոտուց դուրս։