Գիչին Ֆունակոշի
կարատեի մասնագետ / From Wikipedia, the free encyclopedia
Գիչին Ֆունակոշի (ճապ.՝ 船越義珍, ふなこし ぎちん, Funakoshi Gichin, նոյեմբերի 10, 1868(1868-11-10)[1], Shuri, Ռյուկյու - ապրիլի 26, 1957(1957-04-26)[2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), կարատեի ճապոնացի վարպետ Օկինավայից։ Աշակերտելով Անկո Իտոսուին ու Անկո Ասատոյին[3][4]՝ նա առաջինն է սկսել ճապոնացիներին ծանոթացնել օկինավյան այդ մարտարվեստին՝ սկսելով կարատեի տարածումը Ճապոնիայում 1922 թվականին։ Համարվում է կարատեի ամենատարածված ձևերից մեկի՝ շոտոկանի հիմնադիրը։ Համարվում է ճապոնական կարատեի հիմնադիրը, «ժամանակակից կարատեի հայրը»[5]։ Նա կարատե է դասավանդել Ճապոնիայի տարբեր համալսարաններում ու դարձել է Ճապոնական կարատեի ասոցիացիայի պատվավոր տնօրենը, երբ այն հիմնադրվել է 1949 թվականին։
Արագ փաստեր Գիչին Ֆունակոշի, Ծնվել է ...
Գիչին Ֆունակոշի | |
---|---|
Ծնվել է | 10 նոյեմբերի, 1868 Սյուրի, Ռյուկյու |
Մահացել է | ապրիլի 26, 1957(1957-04-26) (տարիքը 88) Տոկիո, Ճապոնիա |
Բնագիր անուն | 船越義珍, ふなこし ぎちん |
Այլ անուններ | Շոտո (օրորվող սոճիներ) |
Երկիր | Ճապոնիա |
Ոճ | սյորեյ-ռյու, սյորին-ռյու, շոտոկան կարատե |
Ուսուցիչ(ներ) | Անկո Ասատո, Անկո Իտոսու, Սոկոն Մացումուրա |
Դաս | 5-րդ դան, 10-րդ դան (հետմահու) |
Երեխաներ | Գիգո Ֆունակոշի |
Նշմարելի աշակերտներ | Հիրոնորի Օցուկա, Գիգո Ֆունակոշի, Իսաո Օբատա, Շիգերու Էգամի, Տերույուկի Օկաձակի, Տեցուհիկո Ասաի, Մասատոշի Նակայամա, Յասուհիրո Կոնիշի, Հիդետակա Նիսիյամա, |
Փակել