Գիտությունը Վրաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Գիտությունը Վրաստանում ունի դարավոր պատմություն։ Դեռ նախաքրիստոնեական շրջանում՝ 3-րդ դարի երկրորդ կեսին, Վիրքին հարող Կոլխիդայում հիմնվել էր հռետորական բարձրագույն դպրոց՝ Կոլխիդական ակադեմիան։ Քրիստոնեությունը պաշտոնական կրոն դառնալուց հետո վանքերին ու եկեղեցիներին կից բացվել են տարբեր տիպի դպրոցներ։
Կրթական գործը վերելք է ապրել 11-12-րդ դարերում, երբ հիմնադրվել ու Կովկասում որոշիչ դեր էր խաղում Բագրատիոնիների գլխավորած Վրացական թագավորությունը։ Այդ շրջանում են գործել Գելաթի և Խալթոյի ակադեմիաները և այլ ուսումնական հաստատություններ։ Այնուհետև, օտար նվաճողների տիրապետության շրջանում (մոնղոլական տիրապետություն, թուրքական ու պարսկական ավերածություններ), լուսավորությունը անկում է ապրել։
Միայն 17-րդ դարի երկրորդ կեսից որոշ պայմաններ են ստեղծվել երկրի տնտեսական և քաղաքական կյանքի աշխուժացման համար։ Արևելքի նկատմամբ արևմտյան տերությունների հետաքրքրության աճի շնորհիվ արտասահմանում» հրատարակվել են վրացերեն այբբենարաններ ու դասագրքեր։
18-րդ դարի երկրորդ կեսին բացվել են Թիֆլիսի (1755) և Թելավի (1782) սեմինարիաները։
1990 թվականին գիտության զարգացման վրա արված ծախսը կազմել է Վրաստանի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,2 %-ը, իսկ 1995 թվականին՝ 0,1 %։ Այդ ցուցանիշը պահպանվել է 2003 թվականին։
1991-2003 թվականներին գիտատեխնիկական ոլորտում աշծատողների թիվը կազմել է 17 800 մարդ՝ նախկին 33 100 մարդու փոխարեն, գիտահետազոտողների թիվը՝ 11 500՝ նախկին 23 100 մարդու փոխարեն։ 2003 թվականին Վրաստանի գիտական կազմակերպությունների թիվը հասել էր 120-ի[1]։