Գյուլիստանի մելիքություն
From Wikipedia, the free encyclopedia
Գյուլիստանի մելիքություն, հայկական մելիքություն ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հյուսիսում, որն եղել է Արցախի հինգ մելիքություններից մեկը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)
Հիմնադրել են Ներքին Խաչենի իշխանության ճյուղավորումից Մելիք Բեգլարյան տոհմի ներկայացուցիչ Սև Աբովը 1601 թվականին[1]։
Գյուլիստանի մելիքության տիրապետության տակ է եղել Կուրակ գետի ափերից մինչև Թարթառ գետն ընկած տարածքը։ Մելիք-Բեգլարյանների նըստավայրերն էին Գյուլիստանի բերդը, Գյուլիստան գյուղը և Թալիշ գյուղի մերձակայքում Հոռեկա վանքի մոտ գտնվող ապարանքները։