Գնդացիր
From Wikipedia, the free encyclopedia
Գնդացիրը խմբային կամ անհատական աջակցման հրաձգային ավտոմատ զենք է, որը նախատեսված է տարբեր վերերկրյա, վերջրյա և օդային թիրախների խոցելու համար։ Հրաձգությունը գնդացիրից սովորաբար կատարվում է երկճղի հենակից կամ հաստոցից։ Աշխատանքի ավտոմատացումը սովորաբար ապահովվում է վառոդային գազերի էգերգիայի օգտագործմամբ, իսկ երբեմն էլ փողի հետհրման էներգիայի օգտագործմամբ[1]։ Նույն տրամաչափի այլ հրաձգային զենքերից գնդացիրը տարբերվում է ավելի մեծ հեռահարությամբ և կրակի ավելի բարձր հաճախությամբ (րոպեում 500-1200 կրակոց)՝ շնորհիվ ավելի երկար ու ավելի զանգվածեղ փողի, ինչպես նաև ավելի տարողունակ պահեստատուփի կամ ժապավենի, ինչպես նաև ավելի հզոր էներգիայի մատակարարումով[2]։
Գնդացիր | |
---|---|
Տեսակ | weapon functional class? |
Ենթատեսակ | fully automatic firearm? և selective fire firearm? |
Կրակը գնդացիրից կարող է լինել երկճղի հենակից կամ հաստոցից, կարճ (մինչև 10 կրակոց) և երկար (մինչև 30 կրակոց) կրակահերթերով կամ անընդհատ կրակով։ Գոյություն ունեն գնդացիրներ, որոնք ունեն հնարավորություն օգտագործելու առանձին կրակոցներ կամ ֆիքսված երկարությամբ կրակահերթ[3][4]։ Գնդացիրները հաճախ նաև տեղադրվում են ավիատեխնիկայի, զրահատեխնիկայի, նավերի և մեքենաների վրա` որպես լրացուցիչ սպառազինություն։ Ժամանակակից ձեռքի և միասնական գնդացիրների նշանառության հեռավորությունը սովորաբար կազմում է մինչև կիլոմետր` օգտագործելով բաց նշանառություն և մինչև երկու կիլոմետր՝ օպտիկական նշանառությամբ։
Ժամանակակից բանակներում մեծ տարածում ունի հետևակային զորքերում օգտագործվող Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը՝ (РПК), իսկ մոտոհրաձգային և զրահատեխնիկական ստորաբաժանումներում՝ Կալաշնիկովի գնդացիրը (ПК)։
Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին բանակների սպառազինության մեջ լայն տարածում է ունեցել Մաքսիմի հաստոցավոր գնդացիրը[5][6]։