Գոգարանց լեռներ
Լոռու մարզի լեռնաշղթա / From Wikipedia, the free encyclopedia
Գոգարանց լեռներ, Աղլախան, Աղլաղան, Գոգարանի լեռնաշղթա, Բազումի լեռնաշղթայի արևմտյան, ամենաբարձր հատվածը։ Երկարությունը 24 կմ է Ուրասարից մինչև Սալուտ լեռնագագաթը, առավելագույն բարձրությունը՝ 2992 մ (Ուրասար), միջին բարձրությունը՝ 2700–2800 մ։ Կազմված է կավճի և էոցենի մերգելային կրաքարերի և հրաբխածին նստվածքների շերտախմբերից։ Լանջերը զառիթափ են (20°–40°)՝ մասնատված էրոզիոն խոր հովիտներով, ծածկված ալպյան մարգագետիններով։ Կազմված է կավճի և էոցենի մերգելային կրաքարերի և հրաբխային նստվածքների շերտախմբերից։ Լանջերը զառիթափ են, մասնատված էրոզիոն խոր հովիտներով, որոնք ծածկված են ալպյան մարգագետիններով[1][2]։
Արագ փաստեր Գոգարանց լեռներ, Տեսակ ...
Գոգարանց լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Լեռնաշղթա | Բազումի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2992 մետր |
Երկարություն | 24 կմ |
Մեծագույն գագաթ | Ուրասար |
Փակել