Նիկոլայ Գոգոլ
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (ռուս.՝ Николай Васильевич Гоголь (ի ծնե տրված ազգանունը՝ Յանովսկի (Яновский), մարտի 20 (ապրիլի 1), 1809[1], Վելիկիե Սորոչինցի, Միրգորոդի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - փետրվարի 21 (մարտի 4), 1852[4][5], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ։ Ռուսական գրականության դասականներից[7]։
Նիկոլայ Գոգոլ ուկրաիներեն՝ Микола Васильович Гоголь-Яновський гербу Яструбець | |
---|---|
Ծննդյան անուն | ուկրաիներեն՝ Микола Васильович Яновський և ռուս.՝ Николай Васильевич Яновский |
Ծնվել է | մարտի 20 (ապրիլի 1), 1809[1] |
Ծննդավայր | Վելիկիե Սորոչինցի, Միրգորոդի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Վախճանվել է | փետրվարի 21 (մարտի 4), 1852[4][5] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[6] և Դանիլով մենաստան |
Գրական անուն | В. Алов, П. Глечик, Н. Г., ОООО, Г. Янов, N. N. և *** |
Մասնագիտություն | դրամատուրգ, պատմաբան, գրական քննադատ, ուսուցիչ, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ժանրեր | դրամա և արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Մեռած հոգիներ, Ռևիզո, Marriage? և Տարաս Բուլբա |
Ստեղծագործությունների ցանկ | Nikolai Gogol bibliography? |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ներշնչվել է
| |
Նիկոլայ Գոգոլ Վիքիքաղվածքում | |
Նիկոլայ Գոգոլ Վիքիդարանում | |
Nikolai Gogol Վիքիպահեստում |
Սերում է Գոգոլ-Յանովսկիների ազնվական տոհմից
Ժամանակակիցները նրան համարել են ռուսական ռեալիստական գրականության նատուրալիստական դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը, սակայն հետագայում գրականագետները նրա ստեղծագործություններում բացահայտել են ռոմանտիկական զգացմունքայնություն՝ սյուրռեալիզմի և գրոտեսկի դրսևորումներով հանդերձ («Քիթը», «Շինելը», «Վիյը», «Նևսկի պողոտան»)։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում («Երեկոներ՝ Դիկանկայի մերձակա խուտորում») զգացվում է ուկրաինական մշակույթի, բանահյուսության ազդեցությունը։ Ուշ շրջանի երկերում («Ռևիզորը», «Մեռած հոգիներ») ծաղրի է ենթարկել քաղաքական կոռուպցիան ռուսական կայսրությունում։ Գոգոլի լավագույն ստեղծագործություններից են համարվում նաև «Տարաս Բուլբա» վեպը, «Ամուսնություն» թատերգությունը, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» և այլ պատմվածքներ։