Գրական մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Գրական մրցանակ, խրախուսանք գրականագիտական արվեստի ասպարեզում ունեցած ձեռքբերումների համար։ Այն կանոնավոր կերպով և որոշակի կանոններով (ըստ մրցանակի կանոնակարգի) սահմանում է մասնագետների խումբը (ընտրված հատուկ կանոններով կամ նշանակված կազմակերպիչ խորհրդի, կոմիտեի, ժյուրիի, կոմիսիայի կողմից)` թեկնածուների երկար կամ կարճ ցանկից ընտրելով մեկ կամ մի քանի մրցանակակրի։ Մրցանակը հիմնականում ներառում է դրամական պարգև, որն ուղեկցվում է ծառայությունների համար պարգևատրման որևէ խորհրդանշական ձևով (մեդալ, արձանիկ և այլն)։ Մրցանակի վերաբերյալ որոշումը հրապարակավ հայտարարվում է, իսկ մրցանակաբաշխությունը հաճախ տեղի է ունենում հատուկ կազմակերպված արարողակարգով[1]։