Գրիգոր Բ Վկայասեր
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Բ Վկայասեր (ավազանի անունը՝ Վահրամ, աշխարհական անունը՝ Անձրև[2], անհայտ[1] - հունիսի 3, 1105(1105-06-03)[1], Կարմիր վանք, Քեսուն, Եփրատես[1], թաղվել է Կարմիր վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1066 թվականից։
Գրիգոր Բ Վկայասեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | հունիսի 3, 1105(1105-06-03)[1] |
Մահվան վայր | Կարմիր վանք, Քեսուն, Եփրատես[1] |
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին, Պահլավունի կաթողիկոսների տան հիմնադիր։ Հաջորդել է Խաչիկ Բ Անեցուն։
Եղել է բյուզանդական պաշտոնյա՝ զբաղեցնելով Միջագետքի դուքսի պաշտոնը (1059)։ Որոշ ժամանակ անց հրաժարվել է պաշտոնից և դարձել վանական։ Կաթողիկոս է ձեռնադրվել Ծամնդավում։ Իր կաթողիկոսության տարիներին հաճախ աթոռը հանձնում էր փոխանորդների և մեկնում ճանապարհորդության կամ ճգնակենցաղ կյանք վարում Կիլիկիայի վանքերում։ Եղել է Կ.Պոլսում (1066 և 1072) և Եգիպտոսում (1074 և 1085)։ Օժանդակել է խաչակիրներին 1099 թ. Երուսաղեմի գրավման ժամանակ։ Նրա գրչին պատկանող երկերից հայտնի է 1102-ին Ծռազատկի կապակցությամբ գրված թուղթը։ Հովանավորել է Կիրակոս թարգմանիչին, որը Կ.Պոլսում հունարենից հայերեն է թարգմանել բազմաթիվ վարքագրական և հայրաբանական երկեր (այստեղից էլ՝ կաթողիկոսի «Վկայասեր» մականունը)։ Նորոգել է Հայ եկեղեցու ծեսերն ու սովորությունները, ներմուծել կրոնավորական և վանական կյանքի կարգադրություններ, պաշտպանել Հայ եկեղեցու ավանդները՝ ընդդեմ լատինադավան հոսանքի։ Նրա կաթողիկոսության շրջանում սերտացել են Հայ եկեղեցու փոխհարաμերությունները Ասորի Հակոբիկ, Հույն և Հռոմի եկեղեցիների հետ։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է Կիլիկիայի Քեսուն գավառի Կարմիր վանքում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Բարսեղ Ա Անեցին։
Թղթերից հիշատակելի են «Վասն Զատկի», «Վասն Բաժակի», «Կանոն Ոտնլուայի» շարականները։