Դամբարաններ
From Wikipedia, the free encyclopedia
Դամբարաններ, (լատին․՝ mausoleum, հին հունարեն՝ Μαυσωλεῖον[1], արևելքում արաբ․՝ مزار մազար), կոթող, թաղման վայր, անջատված սենյակով, որտեղ դրվում էր մահացածի մնացորդները, երբեմն նաև հուշահամալիր։
Անունը ստացել է Հալիկառնաս քաղաքի Մավզոլի Հալիկառնասոսի դամբարանից (որը գտնվում է ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ)։ Հետագայում դամբարանները լայն տարածում գտան Հին Հռոմում՝ Օգոստոսի դամբարան, Ադրիանի դմաբարան, Գալլի Պլացիդի դամբարան, Սեն Ռեմի դը Պրովանսում, Հուլյանների դամբարան։
Դամբարան կարող է կոչվել նաև այն շինությունը, որտեղ կան բազմաթիվ ընտանեկան թաղումներ։ ժամանակակից դամբարանները հաճախ ունենում են կոլումբարիում աճյունասափորների համար։ Դամբարանները կարող են լինել ինքնուրույն՝ առանձին կառույցներ կամ էլ մեծ շինությունների եկեղեցու մի մաս։ Իսլամական երկրներում շատ դամբարաններ կան, հարգարժան մարդկանց, կրոնական և ճարտարապետական արժեքներ նեկայացնող (տես՝ Խիվա, Պասարգադում Կյուրոս Բ Մեծ, Գուր-Էմիր, Թաջ Մահալ, Յասավի դամբարանները)։