Դանիել Ալվես
բրազիլական Ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Ալվես դա Սիլվա(պորտ.՝ Daniel Alves da Silva մայիսի 6, 1983(1983-05-06)[2][3][4][…], Ժուազեյրու, Իտամարաժու, Բրազիլիա[5][6]) - բրազիլացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվետուսի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան։ Համարվում է աշխարհի ամենալավ եզրային պաշտպաններից մեկը[7][8][9][10]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Իսպանիա | ||
Մականուն | Dani Alves | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1983 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Ժուազեյրու, Բրազիլիա | ||
Հասակ | 1.73 մ. | ||
Քաշ | 70 կիլոգրամ[1] | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սան Պաուլու | ||
Համար | 10 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2001–2002 2002–2008 2008–2016 2016―2017 2017- |
Բահիա Սևիլյա Բարսելոնա Յուվենտուս Պարի Սեն-Ժերմեն |
25 (2) 175 (11) 247 (14) 19 (2) 0 (0) | |
Ազգային հավաքական | |||
2006 - ներկա | Բրազիլիա | 54 (5) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բրազիլական «Բայա» ակումբի սան է, որի կազմում նորամուտը նշել է 2001 թվականին։ Մեկ տարի անց տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որի կազմում անցկացնելով 6 մրցաշրջան 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում (2005-06, 2006-07), Իսպանիայի գավաթում (2006-07), Իսպանիայի Սուպերգավաթում (2007), նաև ՈՒԵՖԱ Սուպերգավաթում (2006)։ 2008 թվականի ամռանը 5-ամյա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Տարնսֆերի համար կապտանռնագույների վճարեցին €35,5 միլիոն։ Ժամանակի ընթացքում համակերպվելով Դանին դարձավ ակումբի պատմության ամենալավ պաշտպաններից մեկը։ Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի հետ «ոսկե հետ թրիկ» ձևակերպեց. հաղթեց Իսպանիայի գավաթում, Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Հետո այս գավաթներին ավելացան Իսպանիայի Սուպերգավաթի, Եվրոպայի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության գավաթները։ Ամբողջ 8 մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնայի» կազմում, պաշտպանը հաղթեց 23 տիտղոս։ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին «Խետաֆեի» դեմ խաղում անցկացրել է իր 400-րդ խաղը Իսպանիայի առաջնությունում և դարձավա առաջին այլերկրացին, ով հասել է այս նվաճմանը։