Դասական երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Դասական երաժշտություն, երաժշտական ոճ՝ ձևավորված Եվրոպայի եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունից 6-րդ դարից մինչև մեր ժամանակներն ընկած ժամանակաշրջանում[1]։ Այս ուղղության կենտրոնական դրույթները հստակեցվել են 1550թ. մինչև 1900թ. ընկած ժամանակահատվածում։
«Դասական» եզրույթը չի գործածվել մինչև 19-րդ դարի սկիզբը, ինչի հետ կապված փորձ է արվում Բախից մինչև Բեթհովեն ընկած ժամանակաշրջանը անվանել «ոսկեդար»[2]։ Առաջին անգամ այն հայտնվել է անգլերենի օքսֆորդյան բառարանում 1836 թ։ Շատ երաժշտագետներ «դասական» եզրույթի կիրառումը 19-րդ դարի վերջերից մինչև մեր ժամանակները գրվող մեյնսթրիմ և ավանգարդ երաժշտության վերաբերյալ համարում են անճիշտ, կիրառելու դեպքում ավելացնելով «այսպես կոչված» բառերը։
"Classical music" («Դասական երաժշտություն») եզրույթի ամենավաղ կիրառությունն արձանագրվել է անգլերենի օքսֆորդյան բառարանի 1829 թվականի հրատարակության մեջ[1][3]։