Դասթին Մոսկովից
ամերիկացի գործարար / From Wikipedia, the free encyclopedia
Դասթին Մոսկովից (անգլ.՝ Dustin Moskovitz, մայիսի 22, 1984(1984-05-22), Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Մարկ Ցուկերբերգի, Էդուարդո Սավերինի և Քրիս Հյուզի[1] եղել է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հիմնադիրներից մեկը։ Տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 7,6%-ին։ Նրա մասնաբաժինը գնահատվել է 3 մլրդ դոլար[2], ինչի շնորհիվ 2010 թվականին Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր[3]։
Դասթին Մոսկովից անգլ.՝ Dustin Moskovitz | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1984(1984-05-22) (39 տարեկան) |
Ծննդավայր | Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Vanguard High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և համակարգչային գիտնական |
Dustin Moskovitz Վիքիպահեստում |
2013 թվականի մարտի 10-ին Դասթին Մոսկովիցը Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի տասնյակում է։ Նա շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 3,8 միլիարդ դոլար[4]։
Ծնվել է Վաշինգտոնում՝ հրեական ընտանիքում (նրա հայրը աշխատել է որպես հոգեբույժ), ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ սովորել է տնտեսագիտություն։ Կամպուսի իր հարևանների հետ միասին սկսել է զարգացնել thefacebook.com կայքը։ Երկու տարի սովորելուց հետո նա Ցուկերբերգի նման տեղափոխվել է Պալո Ալտո՝ կենտրոնանալով Ֆեյսբուքում աշխատելու վրա։
Սկսած սկզբից Մոսկովիչը պատասխանատու էր տեխնիկական բաղադրիչի համար, այնուհետև որպես CTO (Chief technical officer) փոխնախագահ ղեկավարում էր ամբողջ զարգացումը։
«Սոցիալական ցանց» ֆիլմում Դասթին Մոսկովիցի դերը կատարել է Ջոզեֆ Մացելոն։
2008 թվականին հեռացել է Ֆեյսբուքից, որպեսզի Ջասթին Ռոզենշտայնի հետ հիմնի Asana ընկերությունը (ընկերությունն արտադրում է ծրագրեր նախագծերի վրա համատեղ աշխատանքի համար)։