Դավիթ Դ Վաղարշապատցի
From Wikipedia, the free encyclopedia
Տե՛ս նաև՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Դավիթ Դ Վաղարշապատցի (1500-ականներ, Վաղարշապատ - 1633), Ամենայն Հայոց կաթողիկոս 1590 թվականից։ Հաջորդել է Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն։
Արագ փաստեր Դավիթ Դ Վաղարշապատցի, Ծնվել է ...
Դավիթ Դ Վաղարշապատցի | |
---|---|
Ծնվել է | 1500-ականներ |
Ծննդավայր | Վաղարշապատ |
Մահացել է | 1633 |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Փակել
Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Վաղարշապատում։ Մահացել է 1633 թվականի օգոստոսի 17-ին Սպահանում[1][2]։
Եղել է Մայր տաճարի լուսարարապետ։ 1584 թվականին Գրիգոր ԺԲ-ի կողմից օծվել է աթոռակից։ Եղել է թույլ ու կամազուրկ անձնավորություն։ Մայր Աթոռի գործերը վարելու և պարտքերը վճարելու համար նշանակել է հարուստ աթոռակիցներ, սակայն համերաշխ չի եղել նրանց հետ։ Շահ Աբասի հրամանով Սուրբ Էջմիածնի սրբությունները, Գրիրգոր Լուսավորչի աջը և Մայր տաճարի 15 նշանավոր քարերը տարվել են Սպահան։ Կաթողիկոսական գահին Դավիթ Դ Վաղարշապատցուն հաջորդել է Մովսես Գ Տաթևացին։