Դդում (պտուղ)
From Wikipedia, the free encyclopedia
Դդում, բանջարեղեն, որը կլոր է, հարթ, թեթևակի կոշտ, ամենից հաճախ՝ դեղին գույնից մինչև նարնջագույն գունավորմամբ[1]։ Կոշտ կեղևի տակ գտնվում են սերմերը և պտղամիսը։ Անունը առավել հաճախ օգտագործվում է Cucurbita pepo սորտերի համար, բայց Cucurbita maxima, C. argyrosperma և C. moschata որոշ սորտեր նույնպես երբեմն կոչվում են «դդում»[1]։
Հյուսիսային Ամերիկայում (Մեքսիկայի հյուսիսարևելյան և Միացյալ Նահանգների հարավային տարածքներ) բնիկ դդումներն ամենահին տնային բույսերից են, որոնք օգտագործվել են մ.թ.ա. 7,500-ից մինչև 5000 թվականներին[1]։ Դդումները լայնորեն աճեցվում է և՜ վաճառքի, և՜ սննդի, և՜ գեղագիտության, և՜ բժշկական նպատակներով օգտագործման համար։ Օրինակ, դդումի կարկանդակ Կանադայում և Միացյալ Նահանգներում Գոհաբանության օրվա տոնական կերակուրների ավանդական մասն է, ինչպես նաև դդումներից հաճախ փորագրվում են գանգանման լապտերներ՝ Հելոուին ժամանակ շրջակայքը զարդարելու համար, և սովորաբար դդումից պատրաստվում են տարբեր տեսակի ձմեռային ուտեստներ[1]։