Դիզայնի ազգային ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային ակադեմիական թանգարան և դպրոց (անգլ.՝ National Academy Museum and School), հիմնադրվել է Նյու Յորքում որպես Դիզայնի ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Design), հայտնի որպես Ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy), 1825 թվականին Սեմյուել Մորզեի, Աշեր Բրաուն Դյուրանի, Թոմաս Քոուլի, Մարտին Է. Թոմփսոնի, Հաննա Ամելիա Ռայթի և այլոց կողմից ստեղծված ամերիկյան նկարիչների պատվավոր ասոցիացիա, որի նպատակն է դասընթացների և ցուցադրությունների միջոցով Ամերիկայում խթանել գեղարվեստական արվեստը[6]։
Դիզայնի ազգային ակադեմիա | |
---|---|
Դիզայնի ազգային ակադեմիա (1863-1865) | |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա, ցուցահանդես, գիտական ընկերություն և պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հիմնադրված | 1825 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Սեմյուել Մորզե[3] |
Կամավորներ | 450 |
Հիմնադիր | Սեմյուել Մորզե[4][1][3][…], Աշեր Բրաուն Դյուրան[4][2][5], Թոմաս Քոուլ[4][2][5], Martin E. Thompson?[2], Frederick Styles Agate?[5], Thomas Seir Cummings?[5], John Frazee?[5], Charles C. Ingham?[5], Henry Inman?[5], Gerlando Marsiglia?[5], Samuel Lovett Waldo?[5] և Charles Cushing Wright?[5] |
Կայք | nationalacademy.org(անգլ.) |
Ակադեմիան պրոֆեսիոնալ պատվավոր կազմակերպություն է, դպրոց և թանգարան։ Անդամակցության համար յուրաքանչյուր ոք չի կարող դիմել. Ազգային ակադեմիայի լիիրավ անդամները նշանակվում են բարձրագույն կոչումներ ունեցող ամերիկացի արվեստագետներից, ճարտարապետներից և ճանաչվում են "NA" (National Academician) անվանական տառերով, իսկ թղթակից անդամները՝ "ANA"[7]: Դպրոցն առաջարկում է ստուդիական ուսուցում, վարպետության դասեր, ինտենսիվ քննադատական դասընթացներ, տարբեր սեմինարներ և լանչային դասեր։ Գործում են կրթաթոշակներ։ Թանգարանն ունի 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ամերիկյան կերպարվեստի ավելի քան 7000 ստեղծագործությունների հանրային հավաքածու։
Տարիներ շարունակ ակադեմիան գտնվել է տարբեր վայրերում, որոնցից նկատելին 1863-1865 թվականներին կառուցված շենքն էր, որը նախագծել է ճարտարապետ Պետեր Բոնետ Ուայթը Վենետիկյան գոթական ճարտարապետության ոճով, որով կառուցվել է Վենետիկի Դոժերի պալատը։ Ակադեմիայի գտնվելու հաջորդ վայրը եղել է Ուեսթ 109-րդ փողոցը և Մանհեթենի Ամստերդամ պողոտան[8]։ 1942 թվականից ակադեմիան զբաղեցնում է մի առանձնատուն, որը նախկինում եղել է քանդակագործ Աննա Հայաթ Հանթինգթոնի և Արչեր Միլթոն Հանթինգթոնի տունը՝ Հինգերորդ պողոտայի 89-րդ փողոցում։