Դիզյունկցիա
From Wikipedia, the free encyclopedia
Դիզյունկցիա (լատ. disjunctio - բաժանել), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ «կամ» շաղկապի կիրառմամբ։ Ստացված բարդ ասույթն անվանում են դիզյունկտիվ ասույթ։ Սիմվոլիկ նշանակումն է՝ aVb (կարդացվում է՝ a կամ b)։ «V» սիմվոլը լատինական «vel» (կամ) շաղկապի առաջին տառն է[1]։ «Կամ» տրամաբանական շաղկապի համար ընդունված է կիրառել նաև այլ սիմվոլներ։
Տրամաբանության մեջ տարբերում են դիզյունկցիայի երկու տեսակ՝ պարզ կամ թույլ դիզյունկցիա և խիստ դիզյունկցիա։
Պարզ դիզյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
Մանրամասն տեղեկատվություն a, b ...
a | b | aVb |
---|---|---|
Ճ | Ճ | Ճ |
Ճ | Ս | Ճ |
Ս | Ճ | Ճ |
Ս | Ս | Ս |
Փակել