Դուրանի կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Դուրանի կայսրություն, պատմական աֆղանական պետություն, ընդգրկել է ժամանակակից Աֆղանստանի, Պակիստանի տարածքները, Իրանի հյուսիս-արևելյան և Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասերը՝ ներառյալ Քաշմիրը[1]։ Հիմնվել է Քանդահարում, 1747 թվականին, հրամանատար Ահմադ շահ Դուրանիի կողմից։ Սակայն նրա հաջորդների օրոք կայսրությունը տրոհվել է մի քանի ինքնուրույն իշխանությունների՝ Փեշավարյան, Քաբուլյան, Քանդահարյան և Հերաթյան[2]։ Դուրանի կայսրությունը հաճախ դիտարկվում է որպես ժամանակակից Աֆղանստան պետության նախակարապետը։
Արագ փաստեր
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Քանդահար (1747—1773/1774) Քաբուլ (1773/1774—1823) | |||
Լեզու | պարսկերեն, փաշթո | |||
Ազգություն | աֆղաններ | |||
Կրոն | Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | |||
Դինաստիա | Դուրանի |
Փակել