Երխեթք (Սերխեթք)
From Wikipedia, the free encyclopedia
Երխեթք (Սերխեթք), գրաբար՝ Երխէթք, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]։ Տարածվում էր Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում՝ Աղձն գավառից անմիջապես արևելք։ Գտնվում էր Աղձնիքի դաշտային մասում։ Իր տարածությամբ Սերխեթքը Նփրկերտից և Արզնից անհամեմատ փոքր է։ Սղերթն այժմ էլ գոյություն ունի որպես բնակավայր և գտնվում է Արևելյան ու Արևմտյան Տիգրիսի միախառնման տեղից ոչ հեռու՝ Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում։ Հազվադեպ է հիշատակվում պատմագիրների և աշխարհագիրների կողմից։ Գավառի հիշատակելի բնակավայրերից է Սղերթ (Սերխեթ) բնակավայրը, որը հնում ճանապարհային կայան էր հանդիսանում։