Երվանդ Սարգսյան
հայ պատմաբան / From Wikipedia, the free encyclopedia
Երվանդ Ղազարի Սարգսյան (1913-2010), պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր։ Թուրքիայի հասարակական-տնտեսական խնդիրներին, Արևմտյան Հայաստանում օսմանյան կառավարության ագրարային քաղաքականությանը, քեմալական շարժմանը, թուրքական նվաճող քաղաքականությանը, հայ-թուրքական, խորհրդա-թուրքական հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ է։ «Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականությունն Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում» (1962, ռուս.) աշխատության մեջ բացահայտել է պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության նվաճողական էությունը, նշել, որ այդ աշխարհըմբռնումը դարձել է երիտթուրքերի արտաքին քաղաքականության հիմքը, վերլուծել է Օսմանյան կայսրության հետ պատերազմի մեջ մտնելու պատճառները և զավթողական ծրագրերը, որոնցով պայմանավորված էր թուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը։ Միաժամանակ լուսաբանել է 1918 թ. թուրքական արշավանքը Հարավային Կովկաս և հայ ժողովրդի պայքարը թուրք զավթիչների դեմ։ Ցեղասպանության թեմայով այս աշխատությունն առաջին մեծ հետազոտությունն է, որը լույս է տեսել խորհրդային համակարգի օրոք։ «Օսմանյան կառավարության քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում և տերությունները 19-րդ դ. վերջին քառորդին և 20-րդ դ. սկզբին» (1972, ոուս.) աշխատության մեջ Օսմանյան կայսրության կառավարող շրջանների հասարակական-տնտեսական և ազգային քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում դիտել է միջազգային հարաբերությունների համապատկերի վրա, ցույց տվել մեծ տերությունների քաղաքական և տնտեսական շահերը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում։
Երվանդ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Մահացել է | 2010 |
Մասնագիտություն | պատմաբան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |