Զալցբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Զալցբուրգ (գերմ.՝ Salzburg, բառացի - «Աղի ամրոց»), քաղաք Ավստրիայի հյուսիսարևմտյան մասում, Զալցբուրգ երկրամասում։ Այն Զալցբուրգի նահանգակենտրոնն է։ Իր մեծությամբ Զալցբուրգը չորրորդն է Վիեննայից, Գրացից և Լինցից հետո։ Բնակչությունը հաշվվում է 154.211 մարդ[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զալցբուրգ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Զալցբուրգ | |||||
Salzburg | |||||
| |||||
Երկիր | Ավստրիա | ||||
Երկրամաս | Զալցբուրգ (շրջան)Զալցբուրգ (շրջան) | ||||
Ներքին բաժանում | Aigen?, Altstadt?, Elisabeth-Vorstadt?, Gneis?, Gneis Süd?, Gnigl?, Itzling?, Itzling Nord?, Kasern?, Langwied?, Lehen?, Leopoldskron-Moos?, Liefering?, Maxglan?, Maxglan West?, Morzg?, Mülln?, Neustadt?, Nonntal?, Parsch?, Riedenburg?, Salzburg-Süd?, Schallmoos?, Taxham?, Hellbrunn?, Heuberg? և Gaisberg? | ||||
Բուրգոմիստր | Հայնց Շադեն | ||||
Մակերես | 65.678 կմ² | ||||
ԲԾՄ | 424 մ | ||||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 150 378 մարդ (2008) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0662 | ||||
Փոստային ինդեքս | 5020 | ||||
Փոստային դասիչ | 5020, 5023, 5026, 5061, 5071, 5081 և 5082 | ||||
Ավտոմոբիլային կոդ | S | ||||
Պաշտոնական կայք | stadt-salzburg.at | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է Յուվավում կոչվող նախկին հռոմեական բնակատեղիի տեղում։ Զալցբուրգը հիմնադրվել է 696 թ. որպես եպիսկոպոսական նստավայր և 798 թ. դարձել արքեպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը եղել են աղի հանքերն ու առևտուրը, ինչպես նաև ոսկու հանքերը։ Հոհենզալցբուրգի ամրոցը, որը Եվրոպայի ամենամեծ միջնադարյան ամրոցներից մեկն է, թվագրվում է 11-րդ դարով։ 17-րդ դարում Զալցբուրգը դարձավ Հակառեֆորմացիայի կենտրոնը, ուր կառուցվեցին վանքեր և բազմաթիվ բարոկկո ժամանակաշրջանի եկեղեցիներ։
Զալցբուրգի պատմական կենտրոնը (գերմ.՝ Altstadt) հայտնի է իր բարոկկո ճարտարապետությամբ և Ալպերից դեպի հյուսիս գտնվող ամենալավ պահպանված քաղաքային կենտրոններից մեկն է՝ 27 եկեղեցիով հանդերձ։ 1996 թ. այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության ցանկում։ Քաղաքն ունի 3 համալսարան և մեծ քանակությամբ ուսանողական բնակչություն։ Զբոսաշրջիկները նույնպես այցելում են Զալցբուրգ՝ շրջելու քաղաքի կենտրոնում և վայելելու քաղաքի ալպյան միջավայրը։ Զալցբուրգում է ծնվել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ Պատմության, մշակույթի և քաղաքային գրավչությունների շնորհիվ Զալցբուրգը ճանաչվել է Ավստրիայի «ամենաոգեշնչող քաղաքը»[2]։ Քաղաքում որոշակի գործունեություն են ծավալել Պարացելսը, Հերբերտ ֆոն Կարայանը, Ստեֆան Ցվայգը, Գեորգ Թրակլը։ Զալցբուրգում է ծնվել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։