Զանգվածի ատոմական միավոր
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածի ատոմական միավոր, ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավոր։ Կրճատ նշանակվում է զ. ա. մ, միջազգային նշանակումը՝ u կամ դա (da, դալտոն)։ Մեկ զանգվածի ատոմական միավորը մոտավորապես հավասար է մեկ նուկլոնի (պրոտոնի կամ նեյտրոնի) զանգվածին և սահմանվում է որպես հիմնական էներգետիկ մակարդակում գտնվող ածխածին-12 իզոտոպի զանգվածի մեկ տասներկուերորդ մասը[1]։ Այն համարժեք է 1,660538921(73)×10−27 կգ[2]։