Զաքաթալայի օկրուգ
From Wikipedia, the free encyclopedia
Զաքաթալայի օկրուգ (մարզ) (ռուս.՝ Заката́льский о́круг)- Ռուսական կայսրության հատուկ վարչատարածքային միավոր, կայսրության ամենափոքր ինքնուրույն (չէր մտնում կայսրության որևէ նահանգի կամ մարզի մեջ) վարչական միավորը։ XX դարի սկզբին հանդիսանում էր հատուկ օկրուգներից մեկը (Սուխումիի օկրուգի հետ միասին), որը հավասարեցված էր նահանգապետության հետ։ Վարչական կենտրոն-Զաքաթալա։ Տարածք-4033,7 կմ²[1]։ Կազմացորվել է 1859 թվականին։
| |||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն, Ադրբեջանական ԽՍՀ | ||
Կարգավիճակ | okrug of the Russian Empire? | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն և Ադրբեջանական ԽՍՀ | ||
Վարչկենտրոն | Զաքաթալա | ||
Բնակչություն | 82 224 մարդ | ||
Տարածք | 4033,5 կմ² | ||
Հիմնադրված է | 1859 թ. | ||
Փոխարինեց | Զաքաթալայի օկրուգ | ||
Զաքաթալայի օկրուգում գործում էր ռազմա-ժողովրդական կառավարու, որը գլխավորում էր օկրուգի ղեկավարը։ Վարչական առումով օկրուգը բաժանվում էր 4 մասի։
- Ալաբադյան
- Կախսկյան
- Բելոկանյան
- Ջարոմոխախյան
Օկրուգը գտնվում էր Անդրկովկասի հյուսիս-արևելյան մասում, Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում, հյուսիս-արևելքից սահմանակից էր Դագեստանի նահանգի հետ, հարավ-արևելքում սահմանակից էր Ելիզավետպոլի նահանգի հետ, արևմուտքում՝ Թիֆլիսի նահանգի։