Զրադաշտականություն
From Wikipedia, the free encyclopedia
Զրադաշտականություն, Իրանում տիրապետող նախամահմեդական կրոն։ Աշխարհի ամենահին գործող կրոններից մեկն է։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը[1]։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին[2]՝ այն մեծարում է իմաստության աստվածությանը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված[3]։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակարգերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը[4] և բուդդայականությունը[5]։
Հոդվածների շարք նվիրված |
Հիմնական |
Բարի և չար ուժեր |
Սրբազան տեքստեր և աշխատություններ |
Ավեստա |
Էպոսներ և լեգենդներ |
Դենքարդ · Բունդահիշն |
Մշակույթ և խորհրդանիշներ |
Օրացույց · Փառատոններ |
Տարածում և հալածանք |
Զրադաշտականությունը Իրանում |
Կարդացեք նաև |
Հավանաբար արմատավորված լինելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մ․թ․ա․ 5-րդ դարից սկսած[3]։ Միտրա աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդերի հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես Պարսկական կայսրության պետական կրոն ավելի քան հազարամյակ՝ մոտ մ․թ․ա․ 600-ից մ․թ․650 թվականներ։ 633–654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է, և տարածում է գտել իսլամը[6]։ Վերջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։ Մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում և Իրանում, որտեղ նույնպես զրադաշտականների թիվը նվազում է[3][7][8]։ Սակայն 2015 թվականին Իրաքյան Քուրդիստանում գրանցվել է ավելի քան 100,000 կրոնափոխություն[9]։ Բացի զրադաշտական համայնքներից քրդերի շրջանում գործում է նաև հին յազդանիզմը։
Զրադաշտականության ամենակարևոր տեքստերն են Ավեստայի ժողովածուները, որոնք ներառում են Զրադաշտի գրությունները (հայտնի ինչպես Gathas)՝ առեղծվածային պոեմներ, որոնք սահմանում են կրոնական պատվիրանները, և Յասնան (Yasna)՝ սուրբ գրությունները։ Աստծում՝ Զրադաշտի կողմից տրված ամբողջական անվանումը Ահուրա (Արարիչ Տեր) Մազդա (ծայրահեղ իմաստուն) է։ Զրադաշտի կրոնական փիլիսոփայությունը կենտրոնանում է բարոյական պատասխանատվության վրա և չարը որպես այդպիսին չի ստեղծել։ Զրադաշտը քարոզում էր, որ աստված մեկն է, տիեզերքի արտասովոր ստեղծարար և օժանդակ ուժը, և որ մարդիկ իրավունք ունեն ընտրության։ Հետևանքների և ազդեցության պատճառով նրանք պատասխանատու են իրենց ընտրության հետևնքների համար։ Ահուրա Մազդայի մրցակից ուժը կոչվում էր Ահրի-Մայնյու կամ բարկացած ոգի։ Հետզրադաշտական սուրբ գրությունները ներկայացնում են Ահրիմանի գաղափարը, չարքը, որը Ահրի-Մայնյուի անձնավորումն է[10][11]։
Զրադաշտականության արարիչը՝ Ահուրա Մազդան ամահրասպանդների (սրբազան անմահներ)[12] միջոցով համարվում է աշայի «հայրը»[13][14], որին հակադրում է դրուգը (կամ դրուհ՝ սուտ և ճշմարտության աղավաղում)[15][16][17]։ Ահուրա Մազդան և իր աշխատանքները մարդկությանն հայտնի են վեց ամահրասպանդների[18] և Յազատներ շնորհիվ, որոնց միջոցով ի վերջո ուղղորդվում է Մազդայի պաշտամունքը։ Ամահրասպանդները հարում են ճշմարտությանը[19], հակադրում ահրիմանին[20][21][22]։
Զրադաշտականությունը չունի խոշոր աստվածաբանական ստորաբաժանումներ, չնայած որ համակարգ էլ չէ․ ժամանակակից դարաշրջանը զգալի ազդեցություն է թողել անհատի և տեղի ժողովրդի համոզմունքների, սովորույթների, արժեքների և բառապաշարի վրա՝ երբեմն միաձուլվելով ավանդույթին, կամ էլ որոշ դեպքերում այն տեղահանելով։ Զրադաշտականությունում կյանքի նպատակն է «լինել նրանց շարքում, ովքեր նորացնում են աշխարհը՝ տանելով այն դեպի կատարելություն»։ Դրա հիմնական սկզբունքները ներառում են․
- Humata, Hukhta, Huvarshta, որը նշանակում է՝ բարի մտքեր, բարի խոսքեր, բարի գործեր
- Կա միայն մեկ ճանապարհ, և դա ճշմարտության ուղին է։
- Արա ճիշտ գործեր, որովհետև դա է ճիշտը, և բոլոր պարգևները կվերադառնան քեզ։