Էդուարդ Բոյաջյան
հայ արձակագիր / From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Բոյաջյան (ապրիլի 9, 1915(1915-04-09) կամ 1915, Խդրբեկ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 13, 1966(1966-10-13) կամ 1966, Բեյրութ, Լիբանան), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակագիր, քննադատ, խմբագիր և ուսուցիչ։ Բոյաջյանի ողջ գրականությունը՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական, հրապարակախոսական էջեր և այլն, իր խորքում սևեռումն է հայրենիքից տեղահան եղած տարագիր հայի տառապանքների, հույզերի ու տվայտանքների, հույսերի ու հուսախաբությունների, առտնին հոգսերի և բարձր գաղափարների ու մանավանդ նրա հայրենաբաղձության մասին մի ամբողջական պատմության։ Էդուարդ Բոյաջյանը այն հեղինակներից է, որոնց երկերում յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող շնչում է հայրենի հողի սիրով, նվիրվածությամբ և անպարագիծ կարոտով[1]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Էդուարդ Բոյաջյան, Ծնվել է ...
Էդուարդ Բոյաջյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1915(1915-04-09) կամ 1915 |
Ծննդավայր | Խդրբեկ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1966(1966-10-13) կամ 1966 |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ, քննադատ, խմբագիր և ուսուցիչ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Լիբանան |
Էդուարդ Բոյաջյան Վիքիդարանում |
Փակել