Էյրենե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Էյրենե (հուն․՝ Εἰρήνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 5 ժամանակավոր անվանումը[1][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էյրենե (այլ կիրառումներ)
Էյրենե (Յուպիտեր LVII) Eirene | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,4[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 974 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,307[2] |
Սիդերիկ պարբերություն | 758,341 օր[2] |
Թեքվածություն | 166° (խավարածրի հարթության նկատմամբ) 167° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2 կմ (ենթադրված) |
Զանգված | ~9,0×1013 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Էյրենեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 974 000 միլիոն կմ հեռավորության վրա, 758,341 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (167° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,307 է[1][2]։
Էյրենեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակը հայտնաբերման պահից ի վեր երկար ժամանակ չէր դիտարկվել և համարվում էր կորսված[4][5][6][7], սակայն 2017 թվականին այն վերահայտնաբերվեց և ստացավ Յուպիտեր LVII նշանակումը[8]։ Արբանյակի անունը տրվել է 2019 թվականի օգոստոսի 20-ին, այն անվանվել է Հունական դիցաբանության խաղաղության աստվածուհի Էյրենեի անունով, ով Զևսի և Թեմիսի դուստրն էր։ Անունը ընտրվել է Twitter-ում կազմակերպված քվեարկության արդյունքում[9][10]։