Էնդեմիկ
From Wikipedia, the free encyclopedia
Էնդեմիկ, էնդեմ, բնաշխարհիկ (հուն․՝ ἔνδημος՝ «տեղական»), բույսերի ու կենդանիների տեղական տեսակներ կամ այլ կարգաբանական միավորներ, որոնք տարածված են աշխարհագրական համեմատաբար ոչ մեծ տարածքում՝ մայրցամաքում, կղզիներում, լեռներում և ոչ մի այլ վայրում չեն հանդիպում։ Էնդեմիկները ներառում են տեսակներ, ցեղեր, ընտանիքներ կամ կենդանիների և բույսերի այլ տաքսոններ, որոնց ներկայացուցիչներն ապրում են համեմատաբար սահմանափակ տարածքում, ներկայացված են փոքր աշխարհագրական տարածքով[1]։ Բույսերի և կենդանիների էնդեմիկ տեսակները, իրենց սահմանափակ տարածության և սահմանափակ քանակի պատճառով, հաճախ Կարմիր գրքում գրանցված են որպես հազվագյուտ կամ անհետացող տեսակներ։