Էվանտե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Էվանտե (հուն․՝ Ευάνθη), կամ Յուպիտեր XXXIII, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 7 ժամանակավոր անվանումը[1][3]։
Էվանտե (Յուպիտեր XXXIII) Orthosie | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 11 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,8[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 20 799 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,232[2] |
Սիդերիկ պարբերություն | 620,6 օր[2] |
Թեքվածություն | 148,9° (խավարածրի հարթության նկատմամբ) 142° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1,5 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Էվանտեն ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 20 799 000 միլիոն կմ հեռավորության վրա, 620,6 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 148,9° խավարածրի հարթության նկատմամբ (142° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,232 է[1][2]։
Էվանտեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության քարիտների մայր Էվանտեի անունով[5]։