Էվկլիդես
From Wikipedia, the free encyclopedia
Էվկլիդես (հուն․՝ Ευκλείδης, ոչ վաղ քան մ. թ. ա. 340 և ոչ ուշ քան մ. թ. ա. 315, անհայտ[1] - անհայտ[2], անհայտ[1]), հին հույն մաթեմատիկոս, որի աշխատությունները ժամանակակից երկրաչափության հիմքում են։ Էվկլիդեսը ծնվել է Աթենքում, Պտղոմեոս Առաջինի ժամանակներում։ Թագավորի հրավերով Ալեքսանդրիա մեկնելուց հետո Էվկլիդեսը հիմնում է մաթեմատիկական դպրոց, երբ արդեն հույն մաթեմատիկոսները հավաքել էին երկրաչափական փաստերի հսկայական պաշար։ Սակայն այդ պաշարը դեռևս բավարար չէր դասավանդելու համար։ Այդ հանգամանքից ելնելով՝ Էվկլիդեսը գրում է իր առաջին աշխատությունը՝ «Սկզբունքները»։ Նա Ալեքսանդրյան դպրոցի առաջին մաթեմատիկոսն է։ Էվկլիդեսի գլխավոր աշխատանքը «Սկզբունքներն» է (Στοιχεῖα, լատիներեն տարբերակով՝ «Տարրեր», որը պարունակում է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության մի շարք այլ հարցերի բացատրություններ, նրանում Էվկլիդեսը ի մի է բերել նախկինում զարգացած Մաթեմատիկան Հին Հունաստանում աշխատությունը և ստեղծել է մաթեմատիկայի զարգացման հետագա հիմքերը։ Մաթեմատիկայի վերաբերյալ նրա այլ աշխատություններից հարկ է նշել «Ֆիգուրների բաժանման մասին» աշխատությունը, որը պահպանվել է արաբերեն թարգմանությամբ, «Կոնական հատույթների» չորս գրքերը, որոնց համար նյութ էր հանդիսացել Ապոլլոնիոս Պերգացու համանուն ստեղծագործությունները, ինչպես նաև «Պրիզմաները», որոնց մասին պատկերացում կարելի է կազմել Պապուս Ալեքսանդրիացու «Մաթեմատիկական ժողովածուից»։ Էվկլիդեսը աստղագիտության, օպտիկայի, երաժշտության և այլ բնագավառներում մի շարք աշխատանքների հեղինակ է։
Էվկլիդես հին հունարեն՝ Εὐκλείδης | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 340 և ոչ ուշ քան մ. թ. ա. 315 անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[2] անհայտ[1] |
Բնակության վայր(եր) | Ալեքսանդրիա |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և գրող |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[3] |
Հայտնի աշակերտներ | Diocleides of Athens?[4] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Euclid Վիքիպահեստում |