Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ (ֆր.՝ Étienne Bonnot de Condillac, սեպտեմբերի 30, 1714(1714-09-30)[1][2][3][…], Գրենոբլ, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 3, 1780(1780-08-03)[2][3][5], Բոժանսի, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1768)։ Գաբրիել Մաբլիի եղբայրը։ Մասնակցել է «Հանրագիտարանի» աշխատանքներին։ Ջոն Լոքի անմիջական ազդեցությամբ զարգացրել է սենսուալիսաական տեսությունը։ Ժխտել է Ռենե Դեկարտի բնածին գաղափարների տեսությունը՝ գտնելով, որ մարդու ունակությունների զարգացումը բացարձակապես որոշվում է փորձով, վարժությամբ և դաստիարակությամբ, իսկ գիտելիքները և հոգևոր ունակությունները (մտածողություն, կամք, երևակայություն և այլն) լոկ զգայության արդյունք են։ Կոնդիյակն ասոցիատիվ (զուգորդական) հոգեբանության հիմնադիրներից է։ Քննադատել է ֆիզիոկրատներին։ Կոնդիյակի սենսուալիզմը և XVII դ. իդեալիստական մետաֆիզիկայի (Նիկոլյա Մալբրանշ, Գոդֆրիդ Լայբնից) քննադատությունը նպաստել են ֆրանսիական մատերիալիզմի զարգացմանը։ Կոնդիյակի տրամաբանությունը, որն ըմբռնվել է որպես նշանների ընղհանուր քերականություն, հետաքրքրություն է ներկայացրել XVIII դ. վերջին ու XIX դ. սկզբին։
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1714(1714-09-30)[1][2][3][…] Գրենոբլ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
---|---|
Մահացել է | օգոստոսի 3, 1780(1780-08-03)[2][3][5] (65 տարեկան) Բոժանսի, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[6] |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, հոգեբան, հանրագիտական, կաթոլիկ քահանա, գրող և աստվածաբան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | seat 31 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][7] |
Աշակերտներ | Pierre Laromiguière?, Antoine Destutt de Tracy? և Մեն դը Բիրան |
Étienne Bonnot de Condillac Վիքիպահեստում |
XIX դ. հայ իմաստասերները որպես հեղինակություն հաճախ հիշատակել են Կոնդիյակին կամ անուղղակիորեն պաշտպանել նրա ուսմունքը, սակայն քննադատել են (Ն. Ռուսինյան, Գ. Աշըգյան) նաև Կոնդիյակի ծայրահեղ սենսուալիզմը։