Թեդ Հյուզ
From Wikipedia, the free encyclopedia
Թեդ Հյուզ (անգլ.՝ Ted Hughes, իսկական անունը՝ Էդվարդ Ջեյմս Հյուզ, անգլ.՝ Edward James Hughes, օգոստոսի 17, 1930(1930-08-17)[1][2][3][…], Mytholmroyd, Hebden Royd, Կալդերդեյլ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ և մանկագիր։ Քննադատները սովորաբար գնահատում են նրան որպես իր սերնդի լավագույն բանաստեղծներից մեկը[6]։ 1984 թվականից մինչև մահը Հյուզը եղել է բրիտանացի բանաստեղծ-դափնեկիր։
Թեդ Հյուզ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1930(1930-08-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Mytholmroyd, Hebden Royd, Կալդերդեյլ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, դրամատուրգ, աստղագուշակ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Պեմբրոկ քոլեջ և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում |
Աշխատավայր | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում[4] |
Պարգևներ | |
Ամուսին | Սիլվիա Փլաթ[4] և Քերոլ Հյուզ |
Զավակներ | Ֆրիդա Հյուզ և Նիքոլաս Հյուզ |
Ted Hughes Վիքիպահեստում |
1956-1962 թվականներին Հյուզը ամուսնացած է եղել ամերիկացի բանաստեղծուհի Սիլվիա Փլաթի հետ։ Փլաթի ինքնասպանությունից հետո Հյուզի դերն իրենց հարաբերություններում քննադատաբար է գնահատվել որոշ ֆեմինիստուհիների և հատկապես Փլաթի ստեղծագործության ամերիկացի ընթերցողների կողմից։ Ինքնասպանության պատճառներից մեկը համարվում է Հյուզի սիրավեպը Ասյա Վևիլի՝ բրիտանացի մեկ այլ բանաստեղծի՝ Դեվիդ Վևիլի կնոջ և ներշնչանքի աղբյուրի հետ։ Երբ իր սիրուհի Ասյա Վևիլն էլ ինքնասպան եղավ (նույն ձևով, ինչ Փլաթը՝ ընդ որում սպանելով նաև իր դստերը՝ Շուրային) սկսվեցին զրպարտություններ այն մասին, որ Հյուզը հակված էր բռնության։ Հյուզը երբեք հրապարակայնորեն չէր պատասխանում մեղադրանքներին, բայց նրա վերջին բանաստեղծական գործը՝ «Birthday Letters»-ը (1998), քննում էր իր և Փլաթի հարաբերությունները։ Եթե մի կողմից այդ ստեղծագործությունը որոշակիորեն բացահայտում էր Հյուզին լավ լույսի ներքո, ապա մյուս կողմից շատերին այն թվում էր մեղքից հրաժարվելու անհաջող փորձ[7][8]։
2008 թվականին The Times թերթը Հյուզին դրել է 4-րդ տեղում՝ «հետպատերազմյան դարաշրջանի 50 լավագույն բրիտանական գրողների շարքում»[9]։ 2010 թվականի մարտի 22-ին հայտարարվել է, որ 2011 թվականին պոետը կանմահացվի Վեսթմինսթերյան աբբայության բանաստեղծների անկյունում։