Թեհրանի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Թեհրան (պարս.՝ استان تهران, Օսթան-է Թեհրան), օսթան (նահանգ) Իրանի իսլամական հանրապետության կենտրոնական-հյուսիսային մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Մազանդարան, արևելքից` Սեմնան, հարավից` Ղոմ, հարավ-արևմուտքից` Մարքազի (Կենտրոնական), հյուսիս-արևմուտքից` Ալբորզ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 18 814 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲13 267 637 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Իրանի մայրաքաղաք Թեհրանն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեհրան (այլ կիրառումներ)
Թեհրան օսթան պարս.՝ استان تهران | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Թեհրան |
Բնակչություն | ▲13 267 637 մարդ (2016)[1] |
Տարածք | 18 814 կմ² |
Սահմանակցում է | Ղոմի նահանգ, Սեմնան և Ալբորզի նահանգ |
Ժամային գոտի | ամառ և UTC+4:30 |
ISO 3166-2 կոդ | IR-23 |
Հեռախոսային կոդ | 021 |
1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմներից հետո օսթանի տարածքը մտել է Մազանդարան օսթանի կազմի մեջ։ Հետագայում մտել է Մազանդարանից անջատված Մարքազի (Կենտրոնական) օսթանի կազմի մեջ, որն իր հերթին 1986 թվականին բաժանվել է նոր Մարքազի և Թեհրան օսթանների։ 1995 թվականին օսթանից անջատվել են հարավային շրջանները, որտեղ ձևավորվել է Ղոմ օսթանը։ 2010 թվականին օսթանից անջատվել են հյուսիս-արևմտյան շրջանները, որտեղ ձևավորվել է Ալբորզ օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թեհրանը։