Թերի Քրյուզ
From Wikipedia, the free encyclopedia
Թերի Ալան Քրյուզ (անգլ.՝ Terry Alan Crews, հուլիսի 30, 1968(1968-07-30), Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, նախկին պրոֆեսիոնալ ամերիկյան ֆուտբոլիստ։
Արագ փաստեր Թերի Քրյուզանգլ.՝ Terry CrewsTerry Crews, Հասակը ...
Թերի Քրյուզ անգլ.՝ Terry Crews Terry Crews | |
---|---|
Քրյուզը 2017 թվականին | |
Հասակը | 191 սմ |
Ծնվել է | հուլիսի 30, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ |
Կրթություն | Flint Southwestern Academy?, Արևմտյան Միչիգանի համալսարան և Interlochen արվեստի կենտրոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | Դերասան, ֆուտբոլիստ |
Ակտիվ շրջան | 1991-1997 (ֆուտբոլիստ) 1999–ներկա (դերասան) |
Ամուսին(ներ) | Ռեբեկա Քրյուզ (1990–այժմ) |
Երեխա(ներ) | 5 |
IMDb | ID 0187719 |
terrycrews.com | |
Փակել
Որպես դերասան առավել հայտնի է «Սպիտակամորթ թռչնակները», «Անզպելիները», «Անզսպելիները 2» և մի շարք այլ ֆիլմերում հանդես գալու համար։ Քրյուզի մասնակցությամբ առավել հայտնի հեռուստաշոուներից են «Բոլորն ատում են Քրիսին» և «Բրուքլին 9-9» սիթքոմները։ Հայտնի է նաև «Оld Spice» դեզոդորանտի գովազդաշարերում հանդես գալու համար։
1991-1996 թվականների ընթացքում Քրյուզը հանդես է եկել Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) չորս ակումբներում՝ «Լոս Անջելես Ռեմս», «Սան Դիեգո Չարջերս», «Վաշինգթոն Ռեդսկինս» և «Ֆիլադելֆիա Իգլս» ակումբներում։