Թմրավաճառություն
From Wikipedia, the free encyclopedia
Թմրավաճառություն, արգելված թմրամիջոցների ապօրինի առևտուրը։ Իրենից ներկայացնում է բազմամիլիարդանոց քրեական թմրաբիզնես։ Այս անօրինական բիզնեսից ստացված եկամուտները երբեք և ոչ մի տեղ չեն նպաստել պետությունների կամ դրանց առանձին տարածաշրջանների տնտեսական աճին և զարգացմանը։ Ընդհակառակը, հսկայական ֆինանսական և նյութական միջոցների նկատմամբ նարկոկառուցվածքների վերահսկողությունը լուրջ վտանգ է ներկայացնում ցանկացած, և առաջին հերթին թույլ տնտեսության համար։ Իտալիայի հարավի, ինչպես նաև Կոլումբիայի, Պերուի և Լատինական Ամերիկայի այլ երկրների աղքատությունը, որտեղ նարկոմաֆիան իր ձեռքում է պահում բազմաթիվ, այդ թվում նաև տնտեսության առանցքային ճյուղեր, վկայում է այն մասին, որ ազգային տնտեսության խթանման փոխարեն կազմակերպված թմրավաճառությունը պահպանում է իր հետամնացությունը[1]։
«Ինտերպոլ»-ի գնահատմամբ (1988 թվականի հուլիսի 20-ից մինչև 1989 թվականի նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում) «ծանր» թմրամիջոցների առևտրի տարեկան շրջանառությունը կազմել է 300-ից մինչև 500 մլրդ ԱՄՆ դոլար։