Ժանրային գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Ժանրային գրականություն, եզրույթ, որն օգտագործվում է գեղարվեստական գրականության առնչությամբ, որտեղ գլխավոր դեր է կատարում սյուժեն։ Որպես կանոն՝ սյուժեն կառուցվում է գրական ժանրի առանձնահատկություններին համապատասխան՝ ի հաշիվ ստեղծագործության այլ տարրերի թերացման կամ ոչ լիարժեք կիրարկման, օրինակ՝ կերպարի ոչ լիարժեք զարգացման[1][2]։
Ժանրային գրականության տիպական օրինակներ են[1]՝
- մարտարվեստ
- Դետեկտիվ - օրինակ՝ Արթուր Կոնան Դոյլի պատմվածքները Շերլոկ Հոլմսի մասին։
- Պատմավեպ - Ալեքսեյ Տոլստոյ «Արծաթե իշխանը»
- Սիրավեպ - Շառլոթ Բրոնտե Ջեյն Էյր
- Միստիկա - Օսկար Ուայլդ«Դորիան Գրեյի դիմանկարը»
- Արկածային գրականություն - «Ադամանդ գողացողները»
- Թրիլլեր-Սթիվեն Քինգ «Ընտանի կենդանիների գերեզմանոց»
- Գիտական ֆանտաստիկա - Ստանիսլավ Լեմ «Սոլարիս»
- Ֆենտեզի - Ջոն Թոլքին «Հոբիթ կամ գնալն ու գալը»
Ժանրային գրականության հակոտնյան մեյնսթրիմն (անգլ.՝ mainstream «հիմնական հոսք») է և ինտելեկտուալ արձակը[1]։ Ժանրային գրականությունը, ի տարբերություն «արտաժանրային» գրականության, զանգվածային սպառում ունի, բայց միևնույն ժամանակ այն չի գնահատվում որպես ցածրորակ գրականություն[3]։.