Ժասմին (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Ժասմին» (անգլ.՝ Blue Jasmine), Վուդի Ալլենի եզակի դրամատիկ ֆիլմերից։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի հուլիսի 26-ին (սահմանափակ վարձույթ Նյու Յորքում ու Լոս Անջելեսում)։ Լայն ամերիկյան վարձույթը թողարկվել է օգոստոսի 23-ին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժասմին (այլ կիրառումներ)
Երկիր | ԱՄՆ[1] |
---|---|
Ժանր | հումորային դրամա[1] և դրամա |
Թվական | հուլիսի 26, 2013[2], նոյեմբերի 7, 2013[3] և օգոստոսի 29, 2013[4] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Վուդի Ալլեն[5][6][7][…] |
Պրոդյուսեր | Լեթի Արոնսոն և Սթիվեն Թենենբաում |
Սցենարի հեղինակ | Վուդի Ալլեն[1] |
Դերակատարներ | Քեյթ Բլանշետ[6][8][7][…], Ալեք Բոլդուին[6][8][7][…], Փիթեր Սարսգաարդ[6][8][9][…], Լուի Սի Քեյ[6][8][9][…], Օլդեն Էյրենրայք[6][8][10][…], Բոբի Կանավալե[6][8][9][…], Չառլի Թահան[8][11], Մաքս Կազելլա[8][10][11], Մայքլ Էմերսոն[10], Մայքլ Ստալբերգ[8][9][12][…], Սալի Հոքինս[8][7][9][…], Էնդրյու Դայս Քլեյ[11], Թեմմի Բլանչարդ[11] և Գլեն Ֆլեշլեր[11] |
Օպերատոր | Խավիեր Ագիռեսարոբե |
Երաժշտություն | Քրիստոֆեր Լեներց |
Մոնտաժ | Ալիսա Լեփսելթեր |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո, Լոնգ Այլենդ և Նյու Յորք |
Տևողություն | 98 րոպե[1] |
Բյուջե | 18 000 000 $ |
Շահույթ | 97 505 481 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Blue Jasmine Վիքիպահեստում |
Գլխավոր դերակատարը Քեյթ Բլանշետն է, ով, ըստ մեծաթիվ կինոքննադատների, Վուդի Ալլենի ֆիլմում ստեղծել է իր կարիերայի ամենաուժեղ ու հաջողված դերերից մեկը։ Դերասանուհին ներառվել էր «Օսկար»-ի բոլոր ցանկերի լավագույն դերասանուհիների շարքում[13]։ Այդ դերասանական խաղի համար նա արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Ոսկե գլոբուս», BAFTA և «Օսկար»։
Համաձայն կինոմամուլի ներկայացուցիչների վճռի «Ժասմինը» լավագույնն ֆիլն էր, որը Վուդի Ալլենը նկարահանել է «Գնդակները Բրոդվեյի վրայով» (1994) ֆիլմից հետո[14][15]։ Որոշ տեսաբաններ որոշակի նմանություններ գտան «Ժասմին»-ի սյուժեի ու Թենեսի Ուիլյամսի հայտնի «Տրամվայ „Ցանկություն“» պիեսի ու դրա 1951 թվականին նկարահանված դասական էկրանիզացիայի մեջ[16][17]