Ժյուլ Անրի Վերնուա դե Սեն Ժորժ
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ժյուլ Անրի Վերնուա դե Սեն Ժորժ (ֆր.՝ Jules-Henri Vernoy de Saint-Georges, նոյեմբերի 7, 1799(1799-11-07)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][4] - դեկտեմբերի 23, 1875(1875-12-23)[1][2][3][…], Փարիզ[4][4] ), հայտնի ֆրանսիացի դրամատուրգ և արձակագիր, օպերայի և բալետի հսկայաքանակ լիբրետոների հեղինակ։ Ընդհանուր առմամբ, միայնակ կամ համահեղինակների հետ նա ստեղծել է ավելի քան 70 օպերային լիբրետո և ավելի քան 30 դրամատիկական պիես։ 1829 թվականին նշանակվել է Փարիզի Օպերա-Կոմիկի տնօրեն։
Ժյուլ Անրի Վերնուա դե Սեն Ժորժ ֆր.՝ Jules-Henri Vernoy de Saint-Georges | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1799(1799-11-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4][4] |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1875(1875-12-23)[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4][4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լիբրետիստ, դրամատուրգ, վիպասան և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Jules-Henri Vernoy de Saint-Georges Վիքիպահեստում |
Ժամանակակիցների շրջանում նա հատուկ ուշադրություն էր գրավում անցյալ ժամանակների նորաձևության շռայլ հագուստներով՝ լիովին արտացոլելով անցյալ 18-րդ դարը։ Գրողը կարծես ուզում էր ցույց տալ իր նախասիրություններն ու հավատարմությունը հին Ֆրանսիային, հաճախ իր գործերի հերոսները նույնպես այնտեղից էին։