Ժոզեֆին դը Բոհարնե
From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆին դը Բոհարնեն (ֆր.՝ Joséphine de Beauharnais [ʒo.ze.fin də‿bo.aʁ.nɛ], ծնված՝ Մարի Ռոզ Ժոզեֆա Տա՛ե դե լա Պաժերի (ֆր.՝ Marie Rose Josepha Tascher de La Pagerie), հունիսի 23, 1763(1763-06-23)[1][2][3][…], Les Trois-Îlets - մայիսի 29, 1814(1814-05-29)[4][3][5][…], Ռյուեյ-Մալմեզոն), Նապոլեոն Բոնապարտի առաջին կինը[7], ֆրանսիացիների կայսրուհի 1804-1809 թվականներին։ Նապոլեոնի հետ ամուսնացել է 1796 թվականի մարտի 9-ին։ Նապոլեոն Բոնապարտը Ժոզեֆինայի երկրորդ ամուսինն էր. առաջինը՝ Ալեքսանդր դը Բոհարնեն, գլախտվել է 1793 թ.՝ Ֆրանսիական հեղափոխության այսպես կոչված «տեռորի տարիներին»։ Առաջին ամուսնուց դուստր Հորտենսիայի միջոցով Ժոզեֆինը հանդիսանում է ֆրանսիացիների կայսր Նապոլեոն III-ի տատը։ Իր որդու Էժեն դը Բոհարնեի միջոցով նա կապված է շվեդական և դանիական թագավորական տների հետ։ Ներկայումս իշխող Բելգիայի, Նորվեգիայի և Լյուքսեմբուրգի թագավորական տները նույնպես նրանից են սերվում։
Ժոզեֆին դը Բոհարնե | |
---|---|
Ծնվել է՝ | հունիսի 23, 1763(1763-06-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Les Trois-Îlets |
Մահացել է՝ | մայիսի 29, 1814(1814-05-29)[4][3][5][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Ռյուեյ-Մալմեզոն |
Երկիր | Ֆրանսիա |
Տոհմ | Duc de Dalberg? |
արվեստի կոլեկցիոներ, գծանկարիչ, արվեստագետ և մեկենաս | |
Հայր | Joseph-Gaspard de Tascher de La Pagerie? |
Մայր | Rose Claire des Vergers de Sannois? |
Երեխաներ | Էժեն դե Բոհարնե և Հորտենզիա Բոգարնե[6] |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ |
Ժոզեֆինն ի վիճակի չի եղել Նապոլեոնին զավակ պարգևել, ինչի պատճառով նրանք ամուսնալուծվել են 1810 թվականին։ Ժոզեֆինից հետո Նապոլեոնը ամուսնացել է Ավստրիայի կայսեր դուստր Մարիա Լուիզայի հետ, սակայն շարունակել է ջերմ զգացմունքներ տածել Ժոզեֆինի նկատմամբ։ Հաղորդվում է, մահվանից առաջ Նապոլեոն Բոնապարտի վերջին խոսքերն էին. «Բանակ։ Ֆրանսիա։ Ժոզեֆին»։