Իգոր Կուրչատով
ռուս միջուկային ֆիզիկոս, գիտական ղեկավար, ԽՍՀՄ առաջին ատոմային ռումբի հեղինակ / From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Վասիլիի Կուրչատով (ռուս.՝ И́горь Васи́льевич Курча́тов, հունվարի 8 (21), 1903[4] կամ դեկտեմբերի 30 1902 (հունվարի 12 1903), Սիմ, Սիմսկի ծխական համայնք, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[5] - փետրվարի 7, 1960(1960-02-07)[5][6][7][…], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆիզիկոս և գիտական ղեկավար, ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ 1943 թվականից Կուրչատովը գլխավորել է ատոմային խնդիրների հետ կապված գիտական աշխատանքները ԽՍՀՄ-ում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը (1946) և խորհրդային առաջին ատոմային ռումբը (1949)։
Իգոր Վասիլի Կուրչատով И́горь Васи́льевич Курча́тов | |
---|---|
ԽՍՀՄ ականավոր գիտական ղեկավար | |
Ծնվել է | 1903 թ. հունվարի 12 Չելյաբինսկի մարզ Սիմ քաղաք |
Մահացել է | 1960 թ. փետրվարի 7 Մոսկվա Կրեմլի պատի դամբարան |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Բնակության վայր(եր) | Ռուսական կայսրություն ՈւԽՍՀ ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Դավանանք | աթեիստ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ա․ Ֆ․ Իոֆեի անվան ԼՖՏԻ Լաբորատորիա № 2 Ատոմային էներգիայի ինստիտուտ այժմ՝ Կուրչատովի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | պինդ մարմնի ֆիզիկա, Միջուկային ֆիզիկա և ferroelectricity? |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Աբրամ Իոֆեի անվան Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ Վլադիմիր Վերնադսկու անվան Տավրիյան համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Աբրամ Իոֆե |
Եղել է գիտական ղեկավար | Konstantin Petrzhak?, Evgeny Babulevich?, Q4169487?, Georgiy Kruzhilin? և Q20891931? |
Հայտնի աշակերտներ | Vladimir Fyodorov? |
Ինչով է հայտնի | ԽՍՀՄ ատոմային ռումբի «հայր» (1949 թ.) Եվրոպայում առաջին ատոմային ռեակտոր ստեղծող(1946 թ.) |
Ազդվել է | Գեորգի Ֆլյորով Կոնստանտին Պետրժակ |
Ազդել է | Անդրեյ Սախարով |
Պարգևներ |
ԽՍՀՄ Պատվավոր քաղաքացի(1949)[2] Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին(ներ) | Մարինա Սինելնիկովա (1895-1969)[3] |
Igor Kurchatov Վիքիպահեստում |
Կուրչատովի վաղ շրջանի աշխատանքները վերաբվերում են սեգնետաէլեկտրիկների, նեյտրոնների ազդեցությամբ առաջացող միջուկային ռեակցիաների, արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությանը։ Կուրչատովը հայտնագործել է միջուկների՝ համեմատաբար կյանքի մեծ տևողությամբ գրգռված վիճակների գոյությունը։