Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս
From Wikipedia, the free encyclopedia
«Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Raiders of the Lost Ark), ինչպես նաև ավելի հայտնի որպես «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Indiana Jones and the Raiders of the Lost Ark), արկածային ֆիլմ՝ նկարահանված 1981 թ.-ին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Համարվում է հնագետ և արկածների սիրահար Ինդիանա Ջոնսի մասին պատմող առաջին արկածային ֆիլմաշարը։ Երեխաներին խորհուրդ է դիտվում ֆիլմը դիտել ծնողների հետ միասին։ Այս ֆիլմը կինոքննադատները բազմիցս այն համարել են լավագույն արկածային ֆիլմը։
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Ջոնսը՝ կատարելով ԱՄՆ-ի ռազմական հետախուզության պատվերը, ուղրորվում է առեղծվածային Պատվիրանների տապանը որոնելու։ Առաքելությունն իրագործելու համար նրան օգնության են հասնում հին ընկերը՝ Սալախը և նախկին ընկերուհին՝ Մերիոն Ռեյվենվուդը։ Ջոնսը պետք է տապանը ձեռք բերի նախքան նացիստների ձեռքն ընկնելը, որոնց ղեկավարում է ֆրանսիացի հնագետ Ռենե Բելոկը։
Նկարահանվել են ֆիլմի շարունակությունները՝ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը», «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմերը, ինչպես նաև «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները» սերիալը։ Մոտ ապագայում Սթիվեն Սփիլբերգն ու Ջորջ Լուկասը պլանավորում են թողարկել ֆիլմի 5-րդ մասը, որում կրկին Ինդիանային մարմնավորելու է Հարիսոն Ֆորդը։
Ֆիլմի սյուժեի և գլխավոր հերոսի նախատիպ է հանդիսացել գերմանացի հնագետ և գրող, մայոր Օտո Ռանը, որը որոնում էր Սուրբ Գրաալը։ Բայց այս մասին Սփիլբերգն ու Լուկասը ոչ մի տեղ չեն հիշատակում։ Կան դրվագներ, որոնք նույնիսկ փոխ են առնվել Օտոյի կյանքից՝ օրինակ երբ Ջոնսը միանգամից կրակում է իր վրա թուր թափահարող մարտիկի վրա։ Օտոն ևս վախենում էր օձերից ճիշտ Ջոնսի նման։
Բրիտանական 4-րդ ալիքի պատվերով Ռիչարդ Սթենլին պետք է նկարահաներ իրական փաստերով ֆիլմ, որի վրա հիմնված էր «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը և արդյունքում նկարահանվեց Օտո Ռանի իրական կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչպես էր նա որոնում Սուրբ Գրաալը։
«Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը հաճախ համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը` ինչպես արկածային ժանրում, այնպես էլ ընդհանուր առմամբ[6]։ Ֆիլմը 2008 թվականին «Empire» ամսագրրի բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերը ցուցակում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը[7]։