Ինտելեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Ինտելեկտ (լատին․՝ intellectus - զգայություն, ընկալում, ըմբռնում, հասկացում, ողջամտություն[1]), հոգեկանի հատկություն, որը հնարավորություն է տալիս հարմարվել նոր իրադրություններին, սովորել փորձի հիման վրա, հասկանալ և կիրառել վերացական հայեցակարգերը, սեփական գիտելիքներն օգտագործել շրջապատող միջավայրը ղեկավարելու համար[2]։ Ինտելեկտը անձի ընդհանուր կարողությունն է ճանաչել և հաղթահարել դժվարությունները, միավորում է անձի բոլոր իմացական գործընթացները` զգայություն, ընկալում, հիշողություն, մտածողություն, երևակայություն[3]։