Իսպանիայի ACB լիգա
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի ACB լիգա (իսպաներեն անվանում՝ Liga ACB), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես Լիգա Էնդեսա (Liga Endesa), տղամարդկանց պրոֆեսիոնալ բասկետբոլի բարձրագույն լիգա Իսպանիայում։ Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Լիգա նասյոնալ» (Liga Nacional - ազգային լիգա), որը սկզբնապես ղեկավարվում էր Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, 1983–84 խաղաշրջանից կառույցը կարգավորվում է Բասկետբոլային ակումբների ասոցիացիայի (իսպ.՝ Asociación de Clubs de Baloncesto, կրճատ՝ ACB) կողմից։ ACB լիգան ներկա պահին հանդիսանում է երրորդ լավագույն ազգային առաջնությունը Եվրոպայում։ Լիգան աշխատում է ՖԻԲԱ-ի օրենքներով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իսպանիայի ACB լիգա | |
---|---|
Տեսակ | սպորտային լիգա |
Երկիր | Իսպանիա |
Հապավում | ACB |
Հիմնադրված | 1983 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Տարածաշրջան | ՖԻԲԱ Եվրոպա |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (31 տիտղոս) |
Վերջին չեմպիոն | Բարսելոնա (18-րդ տիտղոս) |
Հեռուստատեսային գործընկեր | La 1 La 1 HD TDP TDP HD FORTA |
Կայք | acb.com (Իսպաներեն)] |
Լիգայում ներկա պահին հանդես են գալիս 18 բասկետբոլային ակումբներ, որոնցից են «Բարսելոնա Ռեգալը», «Ռեալ Մադրիդը», «Կախա Լաբորալ Բասկոնիան», «Վալենսիա Բասկետը» և այլն։ Առաջնությունը ռեկորդային 31 անգամ հաղթել է Մադրիդի «Ռեալը»։