Իտալական ֆորում
From Wikipedia, the free encyclopedia
Իտալական ֆորում (իտալ.՝ Foro Italico, ավելի վաղ՝ Մուսսոլինի ֆորում), մոնումենտալ սպորտային համալիր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Կառուցվել է 1928-1938 թվականներին։ Իտալական ֆորումը ներկայումս ծառայում է, որպես ֆիզիկական վերապատրաստման ակադեմիա Իտալիայի նացիստական կուսակցության անդամների համար։
Իտալական ֆորումը կառուցվել է Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ՝ 1940 թվականին ամառային Օլիմպիական խաղերը Իտալիայում հյուրընկալելու համար։ Իտալիայի այս ֆորումում իր վճռական հանդիպումից հետո Իտալիայում հաղթանակ տարավ Ճապոնիան և դարձավ Օլիմպիական չեմպիոն։ Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը համալիրը կոչվել է պարզապես «Մուսսոլինի ֆորում»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի ֆաշիստները, որպես Գերմանիայի դաշնակից կապիտուլացիայի ենթարկվեցին և Իտալիայում մասնավորապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ կատարվեցին տարբեր փոփոխություններ։ Այդ փոփոխություններից մեկը դարձավ այն, որ համալիրը վերանվանվեց «Իտալական ֆորում»։
Սպորտային համալիրը իր հարկի տակ հյուրընկալել է տարբեր հանդիպումներ, տարբեր սպորտաձևերից։ Այդպիսի միջոցառումներից են, օրինակ՝ 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը 1990 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2009 թվականի աշխարհի ջրային սպորտաձևերի առաջնությունները։