Լադոգա լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Լադոգա լիճ (ռուս.՝ Ладожское озеро, նաև՝ Լադոգա, պատմական անվանումը՝ Նևո, ռուս.՝ Нево), լիճ Կարելիայի Հանրապետությունում (հյուսիսային և արևելյան ափեր) և Լենինգրադի մարզում (արևմտյան, հարավային և հարաարևելյան ափեր), Ամենամեծ քաղցրահամ լիճն է Եվրոպայում[1]։
Լադոգա լիճ ռուս.՝ Ладожское озеро | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կարելիայի Հանրապետություն, Լենինգրադի մարզ | |
Երկարություն | 219 կմ | |
Լայնություն | 138 կմ | |
Ավազանի մակերեսը | 17700 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1570 կմ | |
Ամենամեծ խորությունը | 230 մ | |
Միջին խորությունը | 47.7 մ | |
Միջին բարձրությունը | 4 մ | |
Աղիությունը | 0.06 ‰ | |
Պարզությունը | 2,3—3,9 մ | |
Թափվող գետերը | Սվիր, Վոլխով, Վուոկսա, Սյաս, Նազիա | |
Սկիզբ առնող գետերը | Նևա | |
Ատլանտյան Օվկիանոսի Բալթիկ ծովի ավազանն է։ Լճի մակերեսն առանց կղզիների կազմում է 17.9 հազար կմ2 (կղզիների հետ՝ 18,3 հազար կմ2)[2], ջրային ծավալը 838 կմ³ է, հյուսիսց հարավ ձգվածությունը՝ 219 կմ, լայնությունը՝ 125 կմ։ Ծովի մակարդակից (բացարձակ) բարձրությունը 408 մ է։ Խորությունը փոխվում է անհավասարաչափ. հյուսիսային մասում այն կազմում է 70-230 մետր, հարավայինում՝ 20-70 մետր[3][4]։ Լադոգայի ափերին են գտնվում Պրիզորեսկ քաղաքը, Նոր Լադոգա, Շլիսենբուրգ և Լենինգրադի մարզերը, Սորտլավան, Պիտկյարանտան, Լախդենպոխյան և Կարելիայի մարզերը։ Լադոգա լիճ են թափվում ավելի քան 40 գետ և գետակ, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Նևան[5]։ Լճի հարավային մասում կա 3 մեծ ծոց՝ Սվիրսկյան, Վոլխովսկյան և Շլիսելբուրգյան[6]։
Շրջակայք`