Լեբրոն Ջեյմս
From Wikipedia, the free encyclopedia
Լեբրոն Ռեյմոն Ջեյմս ավագ (անգլ.՝ LeBron Raymone James Sr., դեկտեմբերի 30, 1984(1984-12-30)[2][3][4], Ակրոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում՝ որպես թեթև և ծանր հարձակվող:Համարվում է NBA-ի պատմության մեծագույն բասկետբոլիստներից մեկը։ Մասնագիտական կարիերայի ընթացքում չորս անգամ հաղթել է NBA-ի առաջնությունը, երեք անգամ արժանացել գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը, չորս անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանում ճանաչվել «Տարվա նորեկ»։ Տասնվեց անգամ ճանաչվել է աստղ և հանդես եկել Բոլոր աստղերի ամենամյա ցուցադրական խաղում, ինչպես նաև բազմաթիվ անգամներ ընդգրկվել է «All-NBA» և «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լեբրոն Ջեյմս LeBron James | |||||
Ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Հարձակվող | ||||
Համար | № 23[1] | ||||
Ի ծնե տրված անունը | Լեբրոն Ռեյմոն Ջեյմս LeBron Raymone James | ||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1984(1984-12-30)[2][3][4] (39 տարեկան) | ||||
Ծննդավայր | Ակրոն, Օհայո ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Քաշ | 113 կգ | ||||
Դպրոց | Սենթ Վինսենթ - Սենթ Մերի (Ակրոն, Օհայո) | ||||
Դրաֆթի տարի | 2003 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | ||||
Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Կլիվլենդ Կավալիերս (2003-2010) Մայամի Հիթ (2010-2014) Կլիվլենդ Կավալիերս (2014-2018) Լոս Անջելես Լեյքերս (2018-այժմ) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Ծնվել է Օհայո նահանգի Ակրոն քաղաքում։ Տեղի Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցում անցկացրած տարիներին մամուլի կողմից բազմիցս ներկայացվել է որպես NBA-ի ապագա գերաստղ։ Դպրոցն ավարտելուց հետո Ջեյմսը որոշում է չհաճախել համալսարան և միանգամից մուտք է գործում 2003 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթ, որտեղ առաջին իսկ ընտրությամբ ընտրվում է հայրենի Օհայո նահանգը ներկայացնող «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։ «Կլիվլենդի» կազմում Ջեյմսը հասել է մինչև 2007 թվականի NBA-ի գերեզրափակիչ՝ 0:4 ընդհանուր հաշվով պարտվելով «Սան Անտոնիո Սփըրսին»։ 2010 թվականին Ջեյմսը որոշում է հեռանալ Կլիվլենդից և նոր պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի» հետ՝ միանալով թիմի առաջատարներ Դուեյն Ուեյդին և Քրիս Բոշին։ «Մայամիի» կազմում Ջեյմսը երկու տարի անընդմեջ՝ 2012 և 2013 թվականներին հաղթել է NBA-ի առաջնությունը։ 2014 թվականին վերադարձել է «Կլիվլենդ Կավալիերս»։ 2016 թվականին «Կավալիերսի», իսկ 2020 թվականին արդեն «Լեյքերսի» կազմում ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Ակումբային կարիերայից զատ Ջեյմսը Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 2004 թվականի Աթենքի, 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին։