Լեզվի փիլիսոփայություն
փիլիսոփայական կարգապահություն, որը զբաղվում է լեզվով և իմաստով / From Wikipedia, the free encyclopedia
Լեզվի փիլիսոփայություն, վերլուծական փիլիսոփայության մեջ լեզվի փիլիսոփայությունը ուսումնասիրում է լեզվի բնույթը, և լեզվի, լեզվակիրների և աշխարհի միջև հարաբերությունները[1]։ Ուսումնասիրվում է իմաստը, նպատակը, հղումը, նախադասությունների, հասկացությունների, մտքի կառուցվածքային հարցերը։ Գոտլոբ Ֆրեգեն և Բերտրան Ռասելը վերլուծական փիլիսոփայության «լեզվաբանական շրջադարձի» հիմնական դեմքերն էին։ Այս գրողներին հաջորդել են Լյուդվիգ Վիտգենշթայյնը (Tractatus Logico-Philosophicus), Վիեննայի շրջանակը, տրամաբանական պոզիտիվիստները և Վիլարդ Վան Օրման Քուայնը[2]։