Լինարես (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Լինարես (իսպ.` Linares (Jaén)), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Խայեն պրովինցիայի, Անդալուսիա ինքնավար համայնքի կազմի մեջ։ Մունիցիպալիտետը գտնվում է Սիերա-Մորենա շրջանում, պրովինցիայի վարչական կենտրոնից 51 կմ հեռավորության վրա։ Տարածքը կազմում է 195,1 կմ2, բնակչությունը՝ 61306 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Արդեն երկար տարիներ Լինարեսում անցկացվում է շախմատային խոշոր մրցաշար, որին մասնակցել են աշխարհի ամենահայտնի շախմատիստներ Գարրի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը և այլք։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ևս բազմիցս մասնակցել է այդ մրցաշարին և 2006 թվականին դարձել հաղթող[1]։ Լինարեսը աշխարհահռչակ երգիչ Ռաֆայելի ծննդավայրն է. վերջինս երբեք չի զլանում ցանկացած առիթով հիշել իր փոքր հայրենիքի մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինարես (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լինարես | |||||
(իսպ.՝ Linares (Jaén)) | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մակերես | 195,1 կմ² | ||||
ԲԾՄ | 419±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 61306 մարդ (2010) | ||||
Տեղաբնականուն | Linarense | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 23700 | ||||
Ավտոմոբիլային կոդ | J | ||||
Պաշտոնական կայք | ciudaddelinares.es | ||||
| |||||
Փակել